Բարաք Օբաման կհանդիպի Սերգեյ Լաւրովի հետ<br />


Բարաք Օբաման կհանդիպի Սերգեյ Լաւրովի հետ

  • 07-05-2009 17:37:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մայիսի 7-ին կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լաւրովի հետ: Այս մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայութիւնը: ԱՄՆ-ի նախագահի եւ ՌԴ ԱԳՆ ղեկավարի զրույցը կկայանայ Սպիտակ տան Օվալաձեւ աշխատասենեակում: Մամլոյ ծառայութիւնը ոչինչ չի հաղորդում Բարաք Օբամայի եւ Սերգեյ Լաւրովի զրոյցի թեմատիկայի վերաբերեալ: Զրոյցի տեւողութեան մասին եւս չի նշւում: Յայտնի է միայն, որ տեղական ժամանակով 17.00-ին ծրագրուած է Լաւրովի ելոյթը Կարնեգի կենտրոնում: Սերգեյ Լավրովը Վաշինգտոն է ժամանել մայիսի 6-ի երեկոյեան: ԱՄՆ-ի ղեկավարութեան հետ նա ծրագրում է քննարկել երկու երկրների նախագահների ամռանը նախատեսւող հանդիպման նախապատրաստութեան հարցերը, ինչպէս նաեւ սպառազինութիւնների կրճատման նոր պայմանագրի պարամետրերը:
  -   Միջազգային