Ճապոնիայի իշախանութիւնները պաշտօնապէս արգելուած գօտի են յայտարարել «Ֆուկուսիմայ Դայիչի» ատոմակայանի տարածքը
21-04-2011 11:04:46 | | Միջազգային
Ճապոնիայի իշխանութիւնները «Ֆուկուսիմայ Դայիչի» ատոմակայանի տարածքը 20 կիլոմետր շառաւղով պաշտօնապէս արգելուած գօտի է յայտարարուել: Այս մասին տեղեկացրել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխաւոր քարտուղարը` նշելով, որ չնայած ճառագայթման մակարդակի նուազման մասին հաղորդուող տեղեկութիւններին, ատոմակայանում իրավիճակը դեռեւս խիստ անկայուն է: Այսուհետ 20 կիլոմետրանոց արգելուած գօտին առանց թոյլատրութեան հատողները տուգանուելու են: Վթարից յետոյ տարածքից աւելի քան 80 հազար մարդ հեռացել էր, սակայն վերջերս շատերը սկսել են վերադառնալ իրենց բնակարաններ, ինչը կանխել տեղի իշխանութիւնները չեն կարողանում: Յիշեցնեմ, որ «Ֆուկուսիմայ Դայիչի» ատոմակայանը վթարի էր ենթարկուել մարտի 11-ին Ֆուկուսիմայ պրեֆեկտուրայում տեղի ունեցած խոշոր երկրաշարժի եւ դրան յաջորդած ցունամիի հետեւանքով: