Բրիթիշ Փեթրոլիումը 40 մլրդ դոլար է պահանջում Transocean-ից
21-04-2011 11:01:46 | | Միջազգային
Բրիտանական նաւթային խոշոր կոնցեռն Բրիթիշ Փեթրոլիումը Ամն-ում դատական հայց է ներկայացրել Transocean ընկերութեան դէմ: Ընկերութիւնը տնօրինում էր նաւթամշակման այն հարթակը, որն ուղիղ մէկ տարի առաջ Մեքսիկական ծովածոցում վթարի ենթարկուեց:
Այդ ժամանակ զոհուել էր 11 մարդ, օւկիանոս էր արտանետուել նաւթի միլիոնաւոր բառելներ: Բրիթիշ Փեթրոլիւմը Transocean-ից պահանջում է իրեն 40 միլիարդ դոլար փոխհատուցում վճարել` ընկերութեանը մեղադրելով անփութութեան մէջ:
Բրիթիշ Փեթրոլիումը նաւթային այն հորի սեփականատէրն է, որտեղից էլ նաւթամշակման հարթակում տեղի ունեցած պայթիւնից յետոյ տեղի ունեցաւ նաւթի արտահոսքը: Նախորդ տարի կոնցեռնն արդէն 20 միլիարդ դոլար փոխհատուցել էր վթարից տուժածներին եւ միլիարդաւոր դոլարներ ստիպուած է եղել ծախսել` դադարեցնելու նաւթի արտահոսքն ու չէզոքացնելու դրա հետեւանքները: