Լեւոն Արոնեանը Նալչիկի մրցաշարի միանձնեայ առաջատարն է<br />


Լեւոն Արոնեանը Նալչիկի մրցաշարի միանձնեայ առաջատարն է

  • 23-04-2009 14:28:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ՆԱԼՉԻԿ, 23 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նալչիկում անցկացուող միջազգային մրցաշարի 7-րդ փուլում, որը կայացաւ ապրիլի 22-ին, Հայաստանի շախմատիստներ Լեւոն Արոնեանն ու Վլադիմիր Յակոբեանը սեւերով ոչ-ոքի խաղացին ուկրաինացիներ Վասիլի Իվանչուկի եւ Սերգեյ Կարյակինի հետ: 7 փուլից յետոյ Լ.Արոնեանը 4,5 միաւորով շարունակում է պահպանել միանձնեայ առաջատարի դերը: Իսկ Վ.Հոկբյանը 3,5 միաւորով բաժանում է 7-10-րդ տեղերը: 8-րդ փուլում Լ.Արոնեանը սպիտակներով կմրցի Պեոտր Սվիդլերի, իսկ Վ.Յակոբեանը` Եվգենի Ալեքսեեւի հետ (2-ն էլ Ռուսաստան):
  -   Սպորտ