Տաւուշի, Սիւնիքի եւ Շիրակի մարզերում սպանդի են ենթարկուել<br /> բրուցելոզով հիւանդ մօտ 450 գլուխ գյուղկենդանիներ<br />


Տաւուշի, Սիւնիքի եւ Շիրակի մարզերում սպանդի են ենթարկուել
բրուցելոզով հիւանդ մօտ 450 գլուխ գյուղկենդանիներ

  • 15-04-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում յունուար-մարտ ամիսներին իրականացուած գյուղկենդանիների հիւանդութիւնների ախտորոշման եւ հակահամաճարակային միջոցառումների շրջանակներում Տաւուշի, Սիւնիքի եւ Շիրակի մարզերում յայտնաբերուել են բրուցելոզի դէպքեր: Ինչպէս ապրիլի 15-ի ասուլիսում յայտնեց ՀՀ Գիւղատնտեսութեան նախարարութեան Սննդամթերքի անվտանգութեան եւ անասնաբուժական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը, այդ մարզերում սահմանուել է կարանտին, իսկ մօտ 450 գլուխ գյուղկենդանիներ ենթարկուել են սպանդի: Նրա խօսքերով, բրուցելոզ, ինչպէս նաեւ դաղաբ եւ սիբիրախտ հիւանդութիւնների կանխարգելման նպատակով ձեռնարկւում են համապատասխան միջոցառումներ: Մասնաւորապէս, Ռուսաստանից եւ Ուկրաինայից ներկրուած պատուաստանիւթերով իրականացւում է գյուղկենդանիների պատվաստում: Այդ աշխատանքները ամբողջութեամբ կաւարտուեն մայիսի կէսերին: Ըստ Գ.Բաղիյանի, ընդհանուր առմամբ համաճարակային վիճակը բարուօք է. չկան ինֆեկցիոն սուր հիւանդութիւնների դէպքեր, որոնք կենդանիների մասսայական անկման պատճառ դառնան: Նա յայտնեց, որ վերջին ստուգումները ցոյց են տալիս, որ բրուցելոզի դէպքերը նշուած մարզերում նուազում են. ապրիլին գրանցուել է ընդամէնը 13 դէպք, իսկ մայիսին հնարաւոր է, որ նման դէպքեր չգրանցվեն: Գ.Բաղիյանը յայտնեց, որ յունուար-մարտին տեսչությունը ստուգումներ է իրականացրել հանրապետութեան 800 տնտեսվարող սուբյեկտներում: Ստուգումների արդյունքերով խախտումներ թոյլ տուած տնտեսվարող սուբյեկտները ենթարկուել են վարչական պատասխանատւութեան: Տուգանքների ընդհանուր գումարը կազմել է 32 մլն դրամ: Տեսչության պետը նշեց, որ ստուգումները շարունակական են լինելու: Մասնաւորապէս, մայիսին նախատեսւում է կազմակերպել հացի արտադրութեան եւ իրացման սանիտահարահիգիենիկ պայմանների ակցիա:
  -   Տնտեսութիւն