Ֆրանսիա-Հայաստան մրցամարտի առաջին հանդիպումը 9,5-6,5 հաշւով
շահեցին հայ շախմատիստները
25-06-2009 22:00:00 | | Սպորտ
ՓԱՐԻԶ, 25 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 24-ին Փարիզում
սկսուեց Ֆրանսիայի եւ Հայաստանի շախմատի տղամարդկանց հաւաքականների
մրցամարտը, որը նախաձեռնել են երկու երկրների ֆեդերացիաները:
Առաջին օրը մասնակիցները մրցեցին 4 խաղատախտակների վրայ 2 շրջանով:
Իւրաքանչիւր պարտիային տրուեց 15-ական րոպե ժամանակ, գումարած
10-ական վայրկեան իւրաքանչիւր քայլից յետոյ: 9,5-6,5 հաշւով
յաղթեց Հայաստանի հաւաքականը, որի կազմում ընդգրկուած են Լեւոն
Արոնեանը, Վլադիմիր Յակոբեանը, Գաբրիէլ Սարգսեանը եւ Տիգրան
Պետրոսեանը: Ֆրանսիայի թիմում են Մաքսիմ Վաշիելագրավը, Լորան
Ֆրեսինեն, Ժոել Լոթիեն եւ Քրիստիան Բաուերը:
Մրցակիցները միմեանց հետ երկրորդ անգամ կհանդիպեն յունիսի
25-ին: