Ամատունի Վիրաբեան. Ստեղծւում է Հայոց ցեղապանութեան տուեալների բազա՝ զոհերի անունների ընդգրկմամբ


Ամատունի Վիրաբեան. Ստեղծւում է Հայոց ցեղապանութեան տուեալների բազա՝ զոհերի անունների ընդգրկմամբ

  • 20-04-2011 17:29:42   | Հայաստան  |  Հասարակութիւն
Հայաստանի ազգային արխիւը բաց է տեղի եւ օտարերկրացի ցանկացած ուսումնասիրողի համար։ Այս մասին ապրիլի 20-ի ասուլիսում յայտարարել է Հայաստանի ազգային արխիւի տնօրէն Ամատունի Վիրաբեանը, յաւելելով, որ ներկայումս ստեղծւում է տուեալների բազա՝ Հայոց ցեղասպանութեան զոհերի անունների ընդգրկմամբ։ Նա յայտնեց նաեւ, որ Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ արխիւում պահուող 10 հազար փաստաթղթերի մեծ մասը մինչեւ 2015 թուականը կը տեղադրուի Ինտերնետում։ Ա.Վիրաբեանը նշեց, որ ըստ արխիւների մատչելիութեան մասին Եւրոխորհրդի համապատասխան բանաձեւի Հայաստանի քաղաքացիները պէտք է կարողանան օգտուել Եւրոխորհդրի անդամ միւս երկրների, այդ թւում եւ Թուրքիայի, ազգային արխիւների: Սակայն Թուրքիայի ազգային արխիւից օգտուելու համար մի շարք լուրջ խնդիրներ կան, եւ առաջին հերթին այն, որ ուսումնասիրողները պէտք է տիրապետէն օսմաներենին։ Բացի այդ, թուրքական արխիւում ուսումնասիրողին օրական տրամադրում էն միայն 5 գործ, իսկ Հայաստանի արխիւում՝ 15-ը։ «Թուրքիայում կայ ռազմական արխիւ, որը փակ է. անգամ 1915 թուականի փաստաթղթերը դեռ գաղտնազերծուած չէն»,- յաւելեց Հայաստանի ազգային արխիւի տնօրէնը։
  -   Հասարակութիւն