FIA-ն նախատեսում է մշակել ճանապարհային անվտանգութեան բարելաւմանն ուղղուած հայեցակարգեր եւ դրանք կիրառել ամբողջ աշխարհում


FIA-ն նախատեսում է մշակել ճանապարհային անվտանգութեան բարելաւմանն ուղղուած հայեցակարգեր եւ դրանք կիրառել ամբողջ աշխարհում

  • 20-04-2011 17:21:31   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Ապրիլի 20-ին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանեանն ընդունել է Աւտոմոբիլային միջազգային ֆեդերացիայի (FIA) նախագահ Ժան Տոդին: Ժ.Տոդը տեղեկացրել է, որ իր այցի նպատակն է ծանօթանալ ճանապարհային երթեւեկութեան անվտանգութեան խնդիրներին եւ դրանց լուծման համար կայացնել միասնական որոշումներ: Աւտոմոբիլային միջազգային ֆեդերացիայի նախագահը յայտնել է նաեւ, որ նախատեսւում է մշակել ճանապարհային անվտանգութեան բարելաւմանն ուղղուած հայեցակարգեր եւ դրանք կիրառել ամբողջ աշխարհում: Մ.Վարդանեանը նշել է, որ վերջին երկու տարում Հայաստանում ճանապարհային երթեւեկութեան անվտանգութեան բարելաւման ուղղութեամբ զգալի աշխատանքներ էն իրականացaել, եւ այդ հարցում մեծ է եղել հասարակական կազմակերպութիւնների մասնակցութիւնը: Մասնաւորապէս, ՀՀ վարչապետի գլխաւորութեամբ ստեղծուել է ՀՀ ճանապարհային երթեւեկութեան անվտանգութեան ազգային խորհուրդ, որն արդէն բազմաթիւ միջոցառումներ է իրականացրել: Իսկ այս տարուանից արդէն կիրառւում է աւտոմեքենաների օգտագործման պատասխանատուութիւնից բխող պարտադիր ապահովագրութեան /ԱՊՊԱ/ համակարգը: Ըստ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տօնոյեանի, նախարարը տեղեկացրել է նաեւ, որ առաջին անգամ Հայաստանում ճանապարհաշինարարութեան ոլորտում իրականացուելու է ճանապարհային անվտանգութեան աուդիտ: Մ.Վարդանեանը նշել է, որ անցեալ տարի նախարարութեան կողմից իրականացուել էն մի քանի փորձնական ծրագրեր. առանձին ճանապարհահատուածների վերանորոգման աշխատանքների նախագծերը ենթարկուել էն ճանապարհային երթեւեկութեան անվտանգութեան աուդիտի։ Բացի այդ համայնքներից մէկում` դպրոցին հարող ճանապարհի վրայ, իրականացուել էն երթեւեկութեան անվտանգութեան բարելաւմանն ուղղուած լրացուցիչ միջոցառումներ, իսկ աշակերտների եւ ուսուչիցների համար կազմակերպուել էն յատուկ դասընթացնէր:
  -   Տնտեսութիւն