Աշոտ Մարտիրոսեան. Հայկական ատոմակայանը աշխատում է շահագործման ռեգլամենտի համաձայն


Աշոտ Մարտիրոսեան. Հայկական ատոմակայանը աշխատում է շահագործման ռեգլամենտի համաձայն

  • 20-04-2011 17:11:27   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Հայկական ատոմակայանը աշխատում է համաձայն շահագործման ռեգլամենտի, եւ շահագործման նորմալ ռեժիմից շեղում չկա։ Այս մասին լրագրողների հետ ապրիլի 20-ի հանդիպմանը յայտարարեց Հայաստանի կառավարութեանն առընթեր Միջուկային անվտանգութեան կարգաւորման պետական կոմիտէի նախագահ Աշոտ Մարտիրոսեանը։ Նա նշեց, որ ատոմակայանի անվտանգութեան ապահովան համար 1993թ.-ից ծախսուել է մօտաւորապէս 120 մլն դոլար, եւս 20 մլն դոլար պէտք է ծախսուի ատոմակայանի անվտանգութեան միջոցառումների ծրագրով։ Ա.Մարտիրոսեանը տեղեկացրեց նաեւ, որ արդէն սկսուել էն ատոմակայանի անվտանգութեան խորացուած վերլուծութեան աշխատանքները, որոնք կը տեւեն 3 ամիս։ Ուսումնասիրութեան արդիւնքները կներկայացուէն կոմիտէին։ Կ'անցկացուի նաեւ անկախ վերլուծութիւն՝ արտասահմանեան փորձագէտների ներգրաւմամբ։ Նշուեց, որ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հետ կապուած բոլոր խնդիրները առայժմ սառեցուած են։ «Մենք սպասում ենք Ֆուկուսիմայի ատոմակայանի վթարի վերլուծութեան վերջնական արդիւնքներին, որից յետոյ, հաւանաբար, ձեռք կառնուէն միջոցներ աւելի խստացնելու ատոմակայանի նախագծային պահանջները, որպէսզի նոր ատոմակեանը համապատասխանի միջազգային հանրութեան պահանջներին՝ հաշուի առնելով Ֆուկուսիմայի դասերը»,- ասաց Ա.Մարտիրոսեանը։ Նա տեղեկացրեց, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան (ՄԱԳԱՏԷ) փորձագիտական խումբը մայիսի 15-ից մինչեւ յունիսի 1-ը կ'այցելի Հայաստան՝ ատոմայականի շահագործման անվտանգութեան վիճակի դիտարկում ու քննարկում անցկացնելու համար։ Ա.Մարտիրոսեանը հերքեց լուրերն այն մաին, թէ Երեւանի վրայ այսօր ծանրացած ծուխն ինչ-ինչ առնչութիւն ունի ատոմակայանի հետ։ Որպէս ապացոյց նա տեղում դոզիմետրօվ չափեց ռադիացիոն ճառագայթման մակարդակը, որը կազմեց 10 միկրոռենտգէն/ ժամ։
  -   Տնտեսութիւն