2009թ.-ի յունուար-մայիսին նախորդ տարուայ համեմատ Հայաստանի<br /> ՀՆԱ-ն 15,7%-ով նուազել է<br />


2009թ.-ի յունուար-մայիսին նախորդ տարուայ համեմատ Հայաստանի
ՀՆԱ-ն 15,7%-ով նուազել է

  • 19-06-2009 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՅՈՒՆԻՍ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի յունուար-մայիսին Հայաստանի իրական ՀՆԱ-ն կազմել է նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի մեծութեան 84,3%-ը (այսինքն` նուազել է 15,7%-ով) եւ կազմել 839 մլրդ 356 մլն դրամ (աւելի քան 2 մլրդ 439 մլն ԱՄՆ դոլար` հաշուարկուած յունուար-ապրիլի 1 դոլարի դիմաց 344,31 դրամ միջին փոխարժեքով): ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլեատորը կազմել է 101,4%: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, նախորդ տարուայ նոյն ամիսների համեմատ այս տարուայ յունուար-մայիսին հանրապետութիւնում արդիւնաբերական արտադրանքի ծաւալը նուազել է 10,5%-ով եւ կազմել 226 մլրդ 890 մլն դրամ: Գիւղատնտեսութեան համախառն արտադրանքը նուազել է 2.9%-ով եւ կազմել 81 մլրդ 129 մլն դրամ, շինարարութեան ծաւալը նուազել է 56,1%-ով եւ կազմել 72 մլրդ 971 մլն դրամ, մանրածախ առեւտրաշրջանառությունն աճել է 0,2%-ով եւ կազմել 335 մլրդ 508 մլն դրամ, իսկ ծառայութիւնների ծաւալը (առանց առեւտրի)` նուազել 1,7%-ով եւ կազմել 274 մլրդ 733 մլն դրամ: ՀՀ արտաքին առեւտրաշրջանառութեան ծաւալը նախորդ տարուայ յունուար-մայիսի համեմատ նուազել է 33,7%-ով եւ կազմել 1 մլրդ 312 մլն մլն դոլար: Ընդ որում, արտահանումը նուազել է 47,8%-ով եւ կազմել 220,1 մլն դոլար, իսկ ներմուծումը` նուազել է 29,9%-ով եւ կազմել 1 մլրդ 92 մլն դոլար: Մայիսին արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է ապրիլի ծաւալի 84,1%-ը, ընդ որում, ներմուծումը` համապատասխանաբար, 83,8%: 2009թ.-ի յունուար-մայիսին սպառողական ապրանքների գները 2008թ.-ի նոյն ամիսների համեմատ աճել են 2,5%-ով, իսկ արդիւնաբերական արտադրանքի գները նուազել են 4,3%-ով: Այս տարուայ մայիսի վերջին նախորդ տարուայ նոյն ամսուայ համեմատ պաշտօնապէս գրանցուած գործազուրկների թուաքանակը աճել է 9,8%-ով եւ կազմել 83,9 հազար մարդ: Այս տարուայ յունուար-մայիսին միջին ամսական անուանական աշխատավարձը կազմել է 97 527 դրամ (նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ աճել է 13,4%-ով), այդ թւում` պետական յատուածում` 80 857 դրամ (աճել է 17,6%-ով), ոչ պետական յատուածում` 121 990 դրամ (աճել է 7,9%-ով):
  -   Տնտեսութիւն