Հայաստանից Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի վարոյթում կայ սեփականութեան իրաւունքի խախտումներին առնչուող մօտ 2 տասնեակ գործ
20-04-2011 16:44:02 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
Կարէն Անդրէասեանը, ստանձնելով մարտի 3-ին ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի պաշտօնը, յայտարարել էր, որ պահպանելու է 50-օրեայ լռութիւն, եւ լրատուամիջոցներին խնդրել էր այդ ընթացքում չակնկալել հրապարակային ելոյթներ եւ մեկնաբանութիւններ: Այս շաբաթ լրանում է կատարուած աշխատանքները վերլուծելու եւ համակարգային բարեփոխումներ ձեռնարկելու նախանշուած ժամանակահատուածը, ուստի Պաշտպանն անցնում է առաւել հրապարակային եւ թափանցիկ գործունէութեան, որի հիմքում լինելու է հասարակութեանը պարբերաբար հաշուետուութիւններ ներկայացնելու սկզբունքը:
Ապրիլի 20-ին Կ.Անդրէասեանը ներկայացրել է իր դիտարկումները սեփականութեան իրաւունքի խախտումների վերաբերեալ։
«Մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակ մուտքագրուած սեփականութեան իրաւունքի խախտումների գործերը կարող ենք պայմանականօրէն բաժանել մի քանի խմբի:
Առաջին խմբում առանձնացնենք ՀՀ կառավարութեանն առընթեր անշարժ գոյքի կ'ադաստրի պետական կոմիտէի դէմ ուղղուած բողոքները, որոնք վերաբերում էն դատական ակտերով ճանաչուած իրաւունքները չգրանցելուն, ժառանգութեան իրաւունքների գրանցումները տարբեր պատճառաբանութիւններով մերժելուն, անհրաժեշտ տեղեկատուութիւն չտրամադրելուն: Այս խմբի գործերում մարդու սեփականութեան իրաւունքի ակնյայտ եւ կոպիտ խախտումները կրկնւում էն տարիներ շարունակ: Առանձին դէպքերում Պաշտպանի գրասենեակի յամառ միջամտութեամբ յաջողուել է ստանալ դրական արդիւնք, սակայն նոյնատիպ խախտումների պարբերական կրկնութիւնը վկայում է համակարգային հիմնախնդրի առկայութեան մասին: Անշարժ գոյքի կ'ադաստրի պետական կոմիտէին առնչուող բողոքներից անդրադառնանք բնորոշ մէկ, բայց ոչ միակ օրինակին: Ըստ Վլադիմիր Ենոքեանի, նա դիմել է Երեւանի քաղաքապետարան` տան եւ դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սեփականաշնորհման խնդրանքով: Երեւանի քաղաքապետի որոշմամբ ճանաչուել է նրա սեփականութեան իրաւունքը, սակայն ՀՀ կառավարութեանն առընթեր անշարժ գոյքի կ'ադաստրի պետական կոմիտէի Մարաշի տարածքային ստորաբաժանումը ոչ միայն չի կատարել քաղաքապետի որոշումը եւ չի տրամադրել անշարժ գոյքի սեփականութեան իրաւունքի գրանցման վկայական, այլ նաեւ գրաւոր չի պատասխանել նրան: Պաշտպանի գրասենեակն այժմ զբաղւում է Վլադիմիր Ենոքեանի սեփականութեան խախտուած իրաւունքի վերականգնման հարցով:
Խնդիրների միւս խումբը վերաբերում է Երեւանի քաղաքապետարանի կողմից դատարանի վճիռների չկատարման դէպքերին: Մարդու իրաւունքների նախորդ պաշտպանը եւս առնչուել է այս խնդրին. դրա ապացոյցն է Պաշտպանի գրասենեակում այս խմբի նոյնատիպ, յաճախ նաեւ չլուծուած գործերի առկայութիւնը:
Այս կապակցութեամբ յարկ եմ համարում յատուկ յիշեցնել պետական եւ տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններին, որ օրինական ուժի մէջ մտած դատական ակտը պարտադիր է բոլորի համար, իսկ ՀՀ քրէական օրէնսգրքի 353-րդ յօդուածի համաձայն, պաշտօնատար անձի կողմից օրինական ուժի մէջ մտած վճիռը, դատավճիռը կամ այլ դատական ակտը դիտաւորութեամբ չկատարելը առաջացնում է քրէական պատասխանատուութիւն: Նման կոպիտ իրաւախախտման մէկ յատկանշական օրինակ է Մարգարիտա Պապոյեանի խախտուած եւ դեռեւս չվերականգնուած իրաւունքը, ում բողոքը քննարկուել է նաեւ նախորդ Պաշտպանի կողմից: Դիմումատուն արդէն 2 տարի ունի դատարանի վճիռ, որը քաղաքապետարանին պարտաւորեցնում է կնքել նրա հետ տարածքի վարձակալութեան պայմանագիր: Սակայն մինչ օրս ոյ(չ քաղաքապետարանի, ոյ(չ էլ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայութեան կողմից վճռի կատարման ուղղութեամբ որեւէ քայլ չի ձեռնարկուել: Իսկ Երեւանի քաղաքապետը, Պաշտպանի հարցմանն ի պատասխան գրութեամբ` յղում կատարելով տեխնիկական խնդիրների, փորձել է վճռի չկատարումը կապել քաղաքապետարանի կարգավիճակի, աւելի ճիշտ` միայն անուան փոփոխութեան հետ` փաստացիօրէն հրաժարուելով նոյն հիմնարկի օրէնքով սահմանուած իրաւայաջորդութիւնից:
Խնդիրների երրորդ խումբն այն է, որ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայութիւնը եւս, շատ յաճախ պատշաճ հետեւողականութիւն չցուցաբերելով, իր հերթին չի նպաստում մարդու սեփականութեան իրաւունքի իրացմանը, քանի որ չի գործադրում օրէնքով իրէն վերապահուած լծակները` դատարանի օրինական ուժի մէջ մտած վճիռները կեանքի կոչելու համար: Մասնաւորապէս, այն դէպքերում, երբ պետական մարմին կամ պաշտօնատար անձ հանդիսացող պարտապանը չի կատարում վճռի պահանջը, հարկադիր կատարողների կողմից չէն կիրառւում օրէնքով սահմանուած ներգործութեան միջոցները, այդ թւում` դատական ակտերի հարկադիր կատարման ծառայութիւնն իրաւախախտներին չի ենթարկում վարչական պատասխանատուութեան:
Առանձին բարդ խնդիր էն բացառիկ` գերակայ հանրային շահ ճանաչուած տարածքների նկատմամբ սեփականութեան իրաւունքի իրականացման խախտումները: Սեփականութեան իրաւունքի ոլորտում մինչ այսօր էլ Պաշտպանը շարունակում է ստանալ բողոքներ` հասարակութեան եւ պետութեան կարիքների համար օտարուած գօտիներում գտնուող տարածքների սեփականատէրերից եւ գոյքային այլ իրաւունքներ ունեցող անձանցից, որոնք վերաբերում էն թէ( փոխհատուցման եւ թէ( պետութեան կողմից կառուցապատողների նկատմամբ պատշաճ հսկողութեան բացակայութեան խնդիրներին:
Ներկայումս Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի վարոյթում կայ սեփականութեան իրաւունքի խախտումներին առնչուող մօտ 2 տասնեակ գործ, իսկ քննարկուածներից 4-ի մասով կայացուել է վճիռ ընդդէմ Հայաստանի Հանրապետութեան: Սա մտահոգիչ է առաջին հերթին ՀՀ քաղաքացիների սեփականութեան իրաւունքի պաշտպանուածութեան առումով, բայց կարեւոր է նաեւ, որ նման դէպքերը բացասական էն անդրադառնում Հայաստանի միջազգային հեղինակութեան վրայ:
Մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակը պատրաստ է աջակցել բոլորին ՀՀ կառավարութեանն առընթեր անշարժ գոյքի կ'ադաստրի պետական կոմիտէի, քաղաքապետարանների, գիւղապետարանների, մարզպետարանների, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայութեան եւ պետական ու տեղական ինքնակառավարման այլ մարմինների կողմից իրենց խախտուած սեփականութեան իրաւունքների վերականգնման գործում, բացառութեամբ միայն դատական կարգով լուծման ենթակայ գործերի, որոնց անդրադառնալու իրաւասութիւն Պաշտպանը չունի: Նշուած բոլոր խնդիրներով իմ առաքելութիւնն է ոչ միայն անհատական գործերով քաղաքացիների իրաւունքների վերականգնումը, այլեւ դրանց միջոցով նմանատիպ դէպքերի յետագայ բացառումը եւ համակարգային խնդիրների վերհանումն ու լուծումը»:
ՀՀ մարդու իրաւունքների պաշտպան Կարէն Անդրէասեան