Մանուկ Վարդանեանն առաջարկում է ֆրանսիական ընկերութիւններին մասնակցել «Հիւսիս հարաւ» աւտոմայրուղու, «Հիւսիս-հարաւ» եւ Վանաձոր-ֆիալետովոյ երկաթգծերի կառուցման ծրագրերին<br /> <br />


Մանուկ Վարդանեանն առաջարկում է ֆրանսիական ընկերութիւններին մասնակցել «Հիւսիս հարաւ» աւտոմայրուղու, «Հիւսիս-հարաւ» եւ Վանաձոր-ֆիալետովոյ երկաթգծերի կառուցման ծրագրերին

  • 20-04-2011 15:59:17   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանեանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազօր դեսպան Անրի Ռենոյին, դեսպանութեան տարածաշրջանային տնտեսական ծառայութեան Կովկասի եւ Թուրքմէնստանի հարցերով ղեկավար Դանիէլ Պատային եւ դեսպանատան տնտեսական հարցերով կցորդ Ժուլիեն Վալկովին: Դեսպանի խնդրանքով նախարարը մանրամասն ներկայացրել է տրանսպորտի եւ ենթակառուցուածքների ոլորտում իրականացուելիք ներդրումային ծրագրերը, այդ թւում` «Հիւսիս հարաւ» աւտոմայրուղու, «Հիւսիս-հարաւ» եւ Վանաձոր-ֆիալետովոյ երկաթգծերի կառուցման ծրագրերի ընթացքը: Նա դեսպանին առաջարկել է, որպէսզի վերոնշեալ ծրագրերի իրականացմանը մասնակցեն նաեւ ֆրանսիական ընկերութիւնները: Մ.Վարդնեանն անդրադարձել է դէպի «Զուարթնոց» օդանաւակայան նոր ճանապարհի, երկաթգծի եւ մետրոպոլիտէնի կառուցման խնդիրներին, ինչպէս նաեւ ընդհանուր տրանսպորտային հարցերին, այդ թւում` աւօտկայարանային տնտեսութիւնը կոնցեսիոն կառավարման յանձնելու նախագծին: Նախարարը կարեւորել է ֆրանսիական փորձի փոխանակումը յատկապէս հեռուստատեսութեան թուայնացման ոլորտում: Ըստ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տօնոյեանի, հանդիպման ընթացքում քննարկուել են նաեւ Հեռահաղորդակցութեան միջազգային միութեան կողմից Հայաստանին յատակացուած ուղեծրային կէտերի համատեղ շահագործման հնարաւորութիւնները: Անրի Ռենոն պատրաստակամութիւն է յայտնել խորացնել այս ոլորտներում համագործակցութիւնը եւ հնարաւորինս աջակցել վերոնշեալ ծրագրերի իրականացմանը:
  -   Տնտեսութիւն