Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հաւաքականը սեփական հարկի
տակ պարտութիւն կրեց Թուրքիայի ընտրանուց
10-06-2009 18:30:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 10 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եւրոպայի ֆուտբոլի
2011թ.-ի երիտասարդական առաջնութեան ընտրական փուլի ծրագրով
յունիսի 9-ին Երեւանի Վազգէն Սարգսեյանի անուան «Հանրապետական»
մարզադաշտում տեղի ունեցաւ Հայաստան-Թուրքիա ենթախմբային
հանդիպումը: Խոշոր` 5:2, հաշւով յաղթեցին հիւրերը:
Հայաստանի երիտասարդական հաւաքականի յաջորդ խաղը տեղի կունենայ
սեպտեմբերի 4-ին Երեւանում Շուէցարիայի թիմի հետ: