Նեֆտեյուգանսկ քաղաքում անցկացուող «Համագործակցությունների
գաւաթին» մասնակցում է նաեւ տեղի «Արարատը»
05-06-2009 18:30:00 | Ռուսաստան | Սպորտ
ՆԵՖՏԵՅՈՒԳԱՆՍԿ, 5 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ:
Նեֆտեյուգանսկում մեկնարկել է ազգային թիմերի միջեւ մինի ֆուտբոլի
«Համագործակցությունների գաւաթ» մրցաշարը քաղաքապետ Սերգեյ Բուրովի
մրցանակների համար: «Նեֆտյանիկ» մարզադաշտի խաղահրապարակ են դուրս
եկել մասնակից «Խազար», «Ռուս», «Արարատ», «Յուգան», «Տրիումֆ» եւ
այլ թիմեր, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը`
վկայակոչելով «Յուգրա-ինֆորմ» լրատուական գործակալութիւնը:
Ողջունելով մարզիկներին եւ երկրպագուներին, քաղաքի ղեկավարը
նշել է, որ «Համագործակցությունների գաւաթը» անցկացւում է երկրորդ
անգամ` նպատակ ունենալով միաւորել Նեֆտեյուգանսկ քաղաքում ապրող
տարբեր ազգութիւնների ներկայացուցիչներին:
Մրցաշարի բացման օրը առաջինը ֆուտբոլային դաշտ են դուրս եկել
թաթարա-բաշկիրական «Ալգա» եւ հայկական «Արարատ» թիմերի մարզիկները:
Այլ մանրամասներ դեռեւս չեն հաղորդւում: