Յայտարարուել է դրամաշնորհների մրցոյթ հայաստանեան հասարակական կազմակերպութիւնների համար


Յայտարարուել է դրամաշնորհների մրցոյթ հայաստանեան հասարակական կազմակերպութիւնների համար

  • 20-04-2011 13:58:58   | Հայաստան  |  Հայտարարություններ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան հետ համատեղ յայտարարում է դրամաշնորհների մրցոյթ տեղական հասարակական կազմակերպութիւնների համար: 500.000-ական դրամի չափով դրամաշնորհի կ'արժանանան հետեւեալ ոլորտներում ներկայացուած լաւագոյն ծրագրերը. հանրակրթութեան բնագաւառ` 3 ծրագիր, նախադպրոցական կրթութեան բնագաւառ` 1 ծրագիր, միջին մասնագիտական կրթութեան բնագաւառ` 1 ծրագիր, բարձրագոյն կրթութեան բնագաւառ` 2 ծրագիր, գիտութեան բնագաւառ` 1 ծրագիր, լրացուցիչ կրթութեան բնագաւառ` 1 ծրագիր, գիտելիքի արժեւորմանն ուղղուած (PR) 1 ծրագիր: Դրամաշնորհի մրցոյթին կարող են մասնակցել Հհ-ում գրանցուած այն հ/կ-ները, որոնք ունեն վերոնշեալ բնագաւառում ծրագրերի իրականացման փորձ: Մրցութային յայտերը կարող են ներկայացուել մայիսի 11-ից մայիսի 17-ը, ժամը 10.00-17.00, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տէրեան 74 հասցէում գտնուող գրասենեակ: Մրցոյթի անցկացման կարգը եւ պահանջուող փաստաթղթերի ցանկը տեղադրուած է հիմնադրամի պաշտօնական կայքէջում`www.heh.am: Լրացուցիչ տեղեկութիւնների համար զանգահարել +374 10 567922 հեռախօսահամարով:
  -   Հայտարարություններ