Բելգիայի միջազգային պատանեկան մրցաշարում Հայաստանի ձիւդոյի<br /> հաւաքականը գրաւեց առաջին տեղը:<br />


Բելգիայի միջազգային պատանեկան մրցաշարում Հայաստանի ձիւդոյի
հաւաքականը գրաւեց առաջին տեղը:

  • 18-05-2009 19:55:00   |   |  Սպորտ
ԲՐԻՒՍԷԼ, 18 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 17-ին Բելգիայում աւարտուած ձիւդոյի միջազգային պատանեկան մրցաշարում Հայաստանի հաւաքականը թիմային պայքարում գրաւեց առաջին տեղը: Անհատապէս մրցաշարի յաղթող դարձան Երջանիկ Կարապետյաանը (48 կգ, Երեւան), Գարիկ Յարութիւնեյանը (50 կգ, Վանաձոր), Դավիթ Նիկողոսեանը (55 կգ, Երեւան), Դավիթ Ղազարեանը (60 կգ, Վանաձոր), Մհեր Թավաքալյանը (73 կգ, Չարենցաւան) եւ Արթուր Կռոյանը (81 կգ, Երեւան): Արման Սողոմոնեանը (81 կգ, Երեւան) եւ Գեւորգ Թորոսեանը (60 կգ, Երեւան) գրաւեցին երկրորդ տեղը:
  -   Սպորտ