Ռուս-հայկական միջկառավարական յանձնաժողովի հերթական նիստը կ'անցկացուի ընթացիկ տարուայ 3-րդ եռամսեակում ՌԴ ռեգիոններից մէկում<br />


Ռուս-հայկական միջկառավարական յանձնաժողովի հերթական նիստը կ'անցկացուի ընթացիկ տարուայ 3-րդ եռամսեակում ՌԴ ռեգիոններից մէկում

  • 19-04-2011 21:12:18   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Կարելի է արձանագրել, որ վերջին մի քանի տարիներին հայ-ռուսական տնտեսական յարաբերութիւնները բարձրացել են սկզբունքօրէն նոր մակարդակի, ակնյայտ է երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառութեան աճը, էապէս ընդլայնուել են կապերը երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների միջեւ։ Ռուս-հայկական միջտարածաշրջանային առաջին համաժողովում ապրիլի 19-ին այս մասին յայտարարեց Ռուս-հայկական միջկառավարական յանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը։ Նա ընդգծեց, որ այս տարի յաջողուել է յաղթահարել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները եւ հասնել առեւտրա-տնտեսական համագործակցութեան կայուն աճի։ Ըստ Ի.Լեւիտինի, 2011թ.-ի առաջին երկու ամիսներին Հայաստանից Ռուսաստան արտահանումը աճել է 12,6 տոկոսով։ Միջակառավարական յանձնաժողովի համանախագահը նշեց, որ այս տարի ռուս-հայկական համալսարանի գործունէութեան ապահովման համար ՌԴ կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը պետբիւջէից յատկացրել է 74 մլն ռուբլի։ 2010թ. դեկտեմբերին յուշագիր է ստորագրուել Հայաստանից Ռուսաստան ձկնամթերքի մատակարարման մասին։ Իգոր Լեւիտինը յայտնեց, որ այս տարի բանակցութիւններ են տեղի ունեցել «Ատոմստրոյէքսպորտ»-ի եւ Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարարութեան միջեւ, որոնց ընթացքում քննարկուել են ատոմակայանի նոր էներգաբլոկի շինարարութեան նախագծի սկզբունքային հարցերը։ Շարունակւում է նաեւ երկու երկրների հեռահաղորդակցութեան ոլորտի օրէնսդրական դաշտի կատարելագործման ուղղութեամբ ռուս-հայկական աշխատանքային խմբի համատեղ գործունէութիւնը, այս տարուայ առաջին կիսամեակում կ'անցկացուի աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը։ Հայկական կողմի հետ խորհրդակցութիւնների արդիւնքում համաձայնութիւն է ձեռք բերուել ընթացիկ տարուայ երկրորդ եռամսեակում Հայաստանում անցկացնել ռուսաստանեան բուհերի մասնաճիւղերի գործունէութեան համատեղ ստուգում։ Իգոր Լեւիտինը նշեց նաեւ, որ ռուսաստանեան կողմը առաջարկել է ռուս-հայկական յանձնաժողովի հերթական նիստն անցկացնել ընթացիկ տարուայ 3-րդ եռամսեակում ՌԴ ռեգիոններից մէկում։
  -   Տնտեսութիւն