Արսէն Ջուլֆալակեանը եւ Եուրի Պատրիկեեւը դարձան Եւրոպայի<br /> չեմպիոններ<br />


Արսէն Ջուլֆալակեանը եւ Եուրի Պատրիկեեւը դարձան Եւրոպայի
չեմպիոններ

  • 06-04-2009 18:45:00   |   |  Սպորտ
ՎԻԼՆԻՒՍ, 6 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 5-ին Վիլնիւսում աւարտուեց հունահռոմեկանան ըմբշամարտի Եւրոպայի առաջնութիւնը: Օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի ղեկավարած Հայաստանի հաւաքականը գերազանցեց սպասելիքները: Նախ չեմպիոնի որդին` Արսէն Ջուլֆալակեանը (74 կգ), գետնեց իր բոլոր մրցակիցներին, նրանց թւում նաեւ աշխարհի, Եւրոպայի առաջնութիւնների բազմակի մրցանակակիր Ալեքսեյ Շացկիխին (Ուկրաինա), գրաւեց 1-ին տեղը եւ առաջին անգամ հռչակուեց հին աշխարհամասի չեմպիոն: Հայաստանի դրօշի ներքոյ 2-րդ տարին անընդմէջ Եւրոպայի ոսկէ մեդալակիր դարձաւ գերծանր քաշային Եուրի Պատրիկեեւը: Թիմային պայքարում Հայաստանի հաւաքականը գրաւեց պատուաւոր 3-րդ տեղը` իրենից առաջ թողնելով Ռուսաստանի եւ Ուկրաինայի ըմբիշներին:
  -   Սպորտ