Հայաստանի ազատ ըմբշամարտի հաւաքականի հաշվեկշռում գրանցուեց 3
մեդալ
02-04-2009 17:30:00 | | Սպորտ
ՎԻԼՆԻՒՍ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 1-ին Վիլնիւսում
աւարտուեց Եւրոպայի ազատ ըմբշամարտի առաջնութիւնը: Առաջնութեան
եզրավակիչ օրը Հայաստանից մրցասպարեզ ելան Արթուր Առաքելեանը (60
կգ, Երեւան), Սուրէն Մարկոսեանը (74 կգ, Գառնի) եւ Էդգար Ենոքյանը
(96 կգ, Երեւան): Նրանցից միայն Է.Ենոքյանին յաջողուեց գրաւել 3-րդ
տեղն ու դառնալ բրոնզէ մեդալակիր:
Այսպիսով, Հայաստանի ազատ ըմբշամարտի հաւաքականը Եւրոպայի
առաջնութիւնում իր հաշվեկշռում գրանցեց 1 արծաթէ եւ 2 բրոնզէ
մեդալ:
Ապրիլի 4-ին վիլնյուսյան մրցագորգերը կտրամադրուեն Եւրոպայի
առաջնութեան մեդալները վիճարկող հունահռոմեական ոճի ըմբիշներին:
Հայաստանի մարզիկները հանդէս կգան բոլոր 7 քաշային կարգերում: