Նոր նուիրատուութիւններ՝ ի զօրակցութիւն Արցախի

27-10-2020 12:00:48   |   |  Հասարակութիւն



 
 
Ի զօրակցութիւն Արցախի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստացուել են Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու աշխարհասփիւռ թեմերում եւ համայնքներում հանգանակուած նոր նուիրատուութիւններ, որոնք կը փոխանցուեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք
ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» ծրագրին։ 
ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմից փոխանցուել է երկու հարիւր հազար ԱՄՆ դոլար։ Գերմանիայի հայոց թեմը առաքել է եւս ութսուն հազար եւրոյ գումար։ Աւստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմը հերթական փոխանցումն է կատարել՝ տրամադրելով երեսունհինգ հազար հինգ հարիւր ԱՄՆ դոլար։ 
Նոյն նպատակով մէկ այլ եկեղեցական հաստատութիւնից ստացուել է վաթսունութ հազար ութ հարիւր յիսուն ԱՄՆ դոլար գումար։
 
  -   Հասարակութիւն
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան


Կարդացել են 43 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին