Անցկացուել է միջտարածաշրջանային կապերում տնտեսական ենթակառուցուածքների` տրանսպորտ, կապ եւ հեռահաղորդակցութիւն, զարգացման թեմայով կլոր սեղան


Անցկացուել է միջտարածաշրջանային կապերում տնտեսական ենթակառուցուածքների` տրանսպորտ, կապ եւ հեռահաղորդակցութիւն, զարգացման թեմայով կլոր սեղան

  • 19-04-2011 19:15:34   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի շրջանակներում ապրիլի 19-ին Երեւանում անցկացուել է միջտարածաշրջանային կապերում տնտեսական ենթակառուցուածքների` տրանսպորտ, կապ եւ հեռահաղորդակցութիւն, զարգացման թեմայով կլոր սեղան: Հայկական կողմից կլոր սեղանը վարել է ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արտաշէս Աւետիսեանը, ռուսական կողմից` հայ-ռուսական տնտեսական համագործակցութեան միջկառավարական յանձնաժողովի նախագահի տեղակալ Անդրեյ Ցեմախովիչը: Ա.Աւետիսեանը բացման խօսքում նշել է, որ միջոցառումը հնարաւորութիւն կը տայ նոր երկխօսութիւն սկսել ոլորտի ներկայացուցիցչների միջեւ եւ նպաստել առաւել արդիւնաւէտ համագործակցութեանը: «Տրանսպորտի եւ հեռահաղորդակցութեան ոլորտները մեր երկու երկրների տնտեսութեան շարժիչ ուժերից էն, ուստի այս ոլորտներում աւելի համակարգուած աշխատանքը բաւարար պայամաններ կարող է ստեղծել միջտարածաշրջանային ինտէգրացիայի համար»- նշել է փոխնախարարը: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տօնոյեանը, հայկական կողմը ներկայացրել է տրանսպորտի, կապի եւ հեռահաղորդակցութեան ոլորտների հեռանկարային մի շարք ծրագրեր եւ նոր նախագծէր: Կլոր սեղանին մասնակցել եւ զեկոյցներով հանդէս էն եկել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարութեան, ՌԴ տրանսպորտի նախարարութեան, «Արմէնտել», «Ջի Էն Սի-ալֆայ», «Հարաւկովկասեան երկաթուղիներ» ընկերութիւների, Ազգային մրցունակութեան հիմնադրամի եւ այլ կազմակերպութիւնների ներկայացուցիչներ: Միջոցառման շրջանակներում ստորագրուել էն նաեւ երկկողմ համագործակցութեան վերաբերեալ մի շարք յուշագրեր, այդ թւում` Կրասնոդարի երկրամասի, Արեւելեան Սիբիրի երկրամասի Առեւտրաարդիւնաբերական պալատների եւ Երեւանի Առեւտրաարդիւնաբերական պալատների միջեւ:
  -   Տնտեսութիւն