ՍԾՏՀ-ի անդամ երկրների տրանսպորտի նախարարների հանդիպումն
առաջին անգամ անցաւ Հայաստանի նախագահութեամբ
27-03-2009 20:00:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 27-ին Երեւանում
կայացաւ Սեւծովեան տարածաշրջանի տնտեսական համագործակցութեան
կազմակերպութեան անդամ երկրների տրանսպորտի նախարարների
հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին Եւրոպայի եւ Սեւծովեան
տարածաշրջանի միջեւ տրանսպորտային հաղորդակցութեան ապահովմանն
ուղղուած ծրագրերը: Հայաստանի նախագահութեամբ առաջին անգամ
անցակցված այս հանդիպմանը ՍԾՏՀ-ի անդամ 12 երկրներից չէին
մասնակցում միայն երկուսը` Ալբանիան եւ Ադրբեջանը:
Ինչպէս լրագրողներին տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի եւ կապի
նախարար Գուրգէն Սարգսեանը, հանդիպմանը քննարկվեցին ՍԾՏՀ-ի
օղակաձեւ աւտոմայրուղու կառուցման, Սեւծովեան տարածաշրջանում
ծովային ուղիների մշակման, տարածաշրջանում բեռնափոխադրումների
դյուրինացման հետ կապուած հարցեր: Քննարկվող հարցերի շրջանակում էր
նաեւ Հիւսիս-հարաւ մայրուղու կառուցման խնդիրը: Չնայած հանդիպմանը
Թուրքիայի նախարարի մասնակցութեանը, հայ-թուրքական սահմանի բացման
հնարաւորութեյան հարցը, ըստ նախարարի, քննարկել չէր նախատեսւում:
Ինչպէս լրագրողներին տեղեկացրեց նախարարութեան արտաքին կապերի
վարչութեան պետի տեղակալ Արթուր Սարգսեանը, Սեւծովեան
տարածաշրջանում օղակաձեւ մայրուղի կառուցելու վերաբերեալ
մեմորանդումը ՍԾՏՀ-ի անդամ երկրների կողմից ստորագրուել է 2007թ.-ին
եւ ուժի մէջ է մտել 2008թ.-ի նոյեմբերի 1-ից: Ծրագրի շրջանակներում
գործող մշտական տեխնիկական քարտուղարությունը կազմակերպութեան
բոլոր անդամ երկրների ներկայացուցիչներին բաժանել է
հարցաթերթիկներ, որոնց մօտ ժամանակներս սպասւող ամփոփումը
հնարաւորութիւն կտայ ստեղծելու օղակաձեւ մայրուղու քարտեզը, որում
կնդգրկվեն արդէն գործող եւ կառուցուելիք ճանապարհները: Ըստ
Ա.Սարգսեյանի, դրանք պէտք է համապատասխանեն միմնիմալ եւրոպական
չափանիշներին, մասնաւորապէս` ունենան ասֆալտային ծածկույթ եւ
առնուազն 6 մ լայնութիւն: Նա նշեց, որ Հայաստանում այդ
չափանիշներին համապատասխանող ճանապարհներ կան:
Ըստ Ա.Սարգսեյանի, ՍԾՏՀ-ի շրջանակներում շրջանառւում են եւս
երկու մեմորանդումներ` կապուած տարածաշրջանում ծովային երթուղիների
եւ բեռնափոխադրումների դիւրացման հետ: Վերջինը մասնաւորապէս
ենթադրում է բեռնատարների վարորդներին վիզաների տրամադրման
հեշտացուած կարգ եւ այն առայժմ ստորագրել են ՍԾՏՀ-ի անդամ 4
երկրներ, որոնց թւում է նաեւ Հայաստանը: