ՆԻՍ, 26 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի Նիս քաղաքում
անցկացուող շախմատի «Ամբեր» միջազգային փառատոնի մարտի 25-ին
կայացած 10-րդ փուլում Լեւոն Արոնեանը (Հայաստան) հանդիպեց Վանգ
Յուի (Չինաստան) հետ: «Կոյր» մրցաձեւում Լ.Արոնեանը յաղթեց, իսկ
արագում մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին:
Լ.Արոնեանը 13 միաւորով միանձնեայ գլխաւորում է մրցաշարային
աղիւսակը: 2-3-րդ տեղերը 12-ական միաւորով բաժանում են Վիշվանաթան
Անանդը (Հնդկաստան) եւ Մագնուս Կառլսենը (Նորվեգիա):
Մարտի 26-ին նշխանակված վերջին` 11-րդ, փուլում Լ.Արոնեանը
կհանդիպի Վեսելին Թոփալովի (Բուլղարիա) հետ: