ՆԻՍ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի Նիս քաղաքում
շարունակւում է «Ամբեր» միջազգային մրցաշարը: 5-րդ փուլում Լեւոն
Արոնեանը «կոյր» շախմատում խաղաղ դաշն կնքեց, իսկ արագում` յաղթեց
Մագնուս Կառլսենին (Նորվեգիա): 6-րդ փուլում Լ.Արոնեանի մրցակիցը
Սերգեյ Կարյակինն է (Ուկրաինա):
5 փուլից յետոյ մրցաշարային աղիւսակում երկիշխանություն է:
Լ.Արոնեանն ու Կրամնիկը 6,5-ական միաւորով բաժանում են 1-2-րդ
տեղերը: