Լիլիթ Մկրտչեանը 2-րդ տեղը գրաւեց Եւրոպայի կանանց շախմատի
անհատական առաջնութիւնում
20-03-2009 23:00:00 | Ռուսաստան | Սպորտ
ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սանկտ
Պետերբուրգում մարտի 20-ին աւարտուեց Եւրոպայի կանանց շախմատի
անհատական առաջնութիւնը: 167 մասնակիցներից 5-ը Հայաստանի
ներկայացուցիչներ էին: Նրանցից յաջող հանդէս եկաւ Լիլիթ Մկրտչեանը:
Նա եւ Տատեանա Կոզինցեւան (Ռուսաստան) վաստակեցին 8,5-ական միաւոր
ու բաժանեցին 1-2-րդ տեղերը: Չեմպիոնին որոշելու համար անցկացուեց
լրացուցիչ մրցամարտ: 1,5:0,5 հաշւով յաղթեց Տ.Կոզինցեւան եւ նուաճեց
Եւրոպայի չեմպիոնի կոչումը: Իսկ Լ.Մկրտչեանը գրաւեց 2-րդ տեղը: