ՍՏԱՄԲՈՒԼ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 19-ին Ստամբուլում
աւարտուեց կանանց շախմատի «Գրան Պրի» մրցաշարը: Վերջին` 11-րդ,
փուլում Էլինա Դանիելեանը յաղթեց Չժաո Քսյուին (Չինաստան),
վաստակեց 8 միաւոր եւ գործակիցներով գրաւեց 2-րդ տեղը:
Մրցաշարի յաղթող ճանաչուեց Համփի Կոներուն` 8,5 միաւոր
(Հնդկաստան):