Լիլիթ Մկրտչեանը Եւրոպայի առաջնութիւնում բաժանում է 1-7-րդ
տեղերը
18-03-2009 23:00:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սանկտ Պետերբուրգում
անցկացուող շախմատի Եւրոպայի կանանց անհատական առաջնութեան աւարտին
մնում է երկու փուլ: Իններորդ փուլում Լիլիթ Մկրտչեանը (Հայաստան)
սպիտակներով առաւելութեան հասաւ միանձնեայ առաջատար Սալոմե Մելիայի
(Վրաստան) եւ եւս 6 շախմատիստուհիւների հետ 7 միաւորով բաժանում է
1-7-րդ տեղերը: