Մարտի 17-ին Հայաստանում կմեկնարկի ֆուտբոլի նոր մրցաշրջանը
16-03-2009 19:25:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 17-ին կմեկնարկի
ֆուտբոլի նոր մրցաշրջանը: 8 թիմեր քառորդ եզրափակիչի
հանդիպումներով կսկսեն պայքարը Հայաստանի գաւաթի խաղարկութիւնում:
«Փիւնիկը» կհյուրընկալի «Կիլիկիային», «Ուլիսը»` «Գանձասարին»:
Մարտի 18-ին կկայանան միւս զույգերի խաղերը` «Բանանց»-«Արարատ»,
«Միկա»-«Շիրակ»: Պատասխան հանդիպումները նշանակուած են ապրիլի 7-ին
եւ 8-ին: