Եվրոհանձնաժողովը Պարենային ապահովութեան ծրագրից 3 միլիոն<br /> եւրօ տրամադրեց Հայաստանի բիւջէի աջակցման համար<br />


Եվրոհանձնաժողովը Պարենային ապահովութեան ծրագրից 3 միլիոն
եւրօ տրամադրեց Հայաստանի բիւջէի աջակցման համար

  • 10-03-2009 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոհանձնաժողովը Պարենային ապահովութեան ծրագրից (ՊԱԾ) 3 միլիոն եւրօ տրամադրեց Հայաստանի բիւջէի աջակցման համար: Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին Եվրոհանձնաժողովի հայաստանեան գրասենեակից: ՊԱԾ-ը Հայաստանում վճարումների եւ ազգային բիւջէի աջակցման հաւասարակշռման գործիք է: Ծրագիրը 1997թ.-ի ֆինանսական տարուանից սկսուած աջակցութիւն է ցուցաբերել Հայաստանի պետբյուջեին: Այդ ժամանակից ի վեր թւով 10 տարեկան ծրագրեր են հաջողութեամբ իրականացուել` տրամադրելով 96,5 միլիոն եւրօ ուղիղ բիւջէտային աջակցման եւ 5,5 մլն եւրօ տեխնիկական աջակցման եւ յետագայ գործողութիւնների տեսքով: Եվրոհանձնաժողովի Պարենային ապահովութեան 2007-2008թթ.-ին արդիւնաւէտ իրականացուած ծրագրի հետ միասին Հայաստանի զարգացմանն ուղղուած ՊԱԾ-ի ներդրումը կազմում է 105 մլն եւրօ: Եվրոհանձնաժողովի 2007-2008թթ.-ի ՊԱԾ-ի յատուկ նպատակն էր օգնել Հայաստանի կառավարութեանը բարելաւելու պետական ծրագրերի մշակումը, կառավարումը, իրականացումն ու արդիւնաւէտութիւնը, ինչպէս նաեւ բարելաւելու գիւղատնտեսութեան ոլորտի ծառայութիւնները:
  -   Տնտեսութիւն