Զատկի տօնին ձուի շուկայում կտրուկ փոփոխութիւն չի լինի


Զատկի տօնին ձուի շուկայում կտրուկ փոփոխութիւն չի լինի

  • 19-04-2011 16:13:39   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Զատկի տօնին ձուի շուկայում կտրուկ փոփոխութիւն չի լինի: Այս մասին ապրիլի 19-ի ասուլիսում յայտարարեց Հայաստանի սպառողների ասոցիացիայի մոնիտորինգի բաժնի պետ Ֆրունզէ Հայթեանը: «Հիմա շուկայում որոշ ելեւէջներ կան, բայց էս կարծում եմ, որ մեր արտադրողներն, անցեալի փորձը հաշուի առնելով, կանէն այնպէս, որ գնի եւ ծաւալների փոփոխութիւն չլինի»,- ասաց նա: «Անցեալ տարուայ կործանարար դէպքերից յետոյ (երբ ձուն սկսեց վաճառուել ինքնարժէքից ցածր գնով) հարիւրաւոր մանր ու միջին ձու արտադրող ընկերութիւններ չդիմանալով մրցակցութեանը դուրս մղուեցին շուկայից»,- ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Յակոբեանը նշեց, որ «Արզնի», «Արաքս», «Լուսակերտ» թռչնաբուծական ֆաբրիկաները պայմանաւորուել էն, որ շուկայ կհանէն արտադրուած ձուի ողջ ծաւալը, իսկ պակասի դէպքում (նա ենթադրում է, որ այն կարող է հասնել 1 միլիոնի) կը ներկրեն եւ շուկայ կհանէն պայուստային ֆոնդից: Իր հերթին «Լուսակերտ»-ի ներկայացուցիչ Իրինա Յակոբեանը տեղեկացրեց, որ ներկայումս արտադրութեան ծաւալները կայուն էն եւ ձուի դեֆիցիտ չի սպասւում։ Նա միաժամանակ նշեց, որ ըստ իրենց հաշուարկների մինչեւ Նոր տարի ձուի արտադրութիւնը կը կրկնապատկուի: Անդրադառնալով Բուլղարիայից, Իրանից եւ Ուկրաինայից ներկրուած եւ ժամկէտանց արտադրանքի իրացման հարցին, Մելիտա Յակոբեանը նշեց, որ դրա պատճառը վաճառողների անբարեխիղճ վերաբերմունքն. ահազանգից յետոյ անգամ ժամկէտանց ձուերը չէն ոչնչացւում։ Նշենք, որ Հայաստանում տարեկան արտադրւում է մօտ 700 միլիոն հատ ձու։
  -   Տնտեսութիւն