Դմիտրի Մեդուեդեւը ողջոյնի ուղերձ է յղել Ռուս-հայկական միջտարածաշրջանային առաջին ֆորումի մասնակիցնէերին


Դմիտրի Մեդուեդեւը ողջոյնի ուղերձ է յղել Ռուս-հայկական միջտարածաշրջանային առաջին ֆորումի մասնակիցնէերին

  • 19-04-2011 16:02:33   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Երեւանում ապրիլի 19-ին բացուած Ռուս-հայկական միջտարածաշրջանային առաջին ֆորումում Ռուսաստանի Դաշնութեան նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը հրապարակեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդուեդեւի ողջոյնի ուղերձը։ «Արտադրական կ'օօպերացիան, առեւտուրը, կրթութեան, մշակոյթի, սպորտի, զբօսաշրջութեան զարգացման ուղղութեամբ շփումները նպաստում էն մեր երկրների ռազմավարական գործընկերութեան ամրապնդմանը եւ դաշնակցային փոխգործակցութեանը. ծառայում մեր ժողովուրդների մերձեցմանը»,- յայտարարել է իր ուղերձում ՌԴ նախագահը, յաւելելով, որ Հայաստանն ու Ռուսաստանը շատ խնդիրներ ունէն, եւ դրանց թւում՝ ազգային տնտեսութիւնների արդիականացումն է ու յետագայ վերելքը, մարդկանց կեանքի որակի բարձրացում, ԱՊՀ տարածքում ինտէգրացիոն գործընթացների աւելի ակտիւ առաջընթացը։ «Վստահ եմ, որ երկկողմ ֆորումի ընթացքում մշակուած գաղափարներն ու առաջարկութիւնները կօգնէն դրանց արդիւնաւէտ լուծմանը, միջտարածաշրջանային համագործակցութեան յետագայ զարգացմանը, կը նպաստեն հեռանկարային գործնական ու հումանիտար նախագծերի իրականացմանը»,- նշել է ՌԴ նախագահը։ Ս.Նարիշկինն իր հերթին յաւելեց, որ բարիդրացիութեան բազմադարեայ փորձը, յարգանքի եւ անկեղծ բարեկամութեան զգացումը յուսալի հիմք էն 21-րդ դարում ռուս-հայկական երկխօսութեան զարգացման համար։ Երկու երկրները սերտ համագործակցում էն տնտեսական ոլորտում եւ տեսնում կոնկրէտ արդիւնքներ, ապրանքաշրջանառութիւնը տարէցտարի աւելանում է, յաջողութեամբ վերականգնուելով Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից յետո։ 2010թ.-ին այն աճել է մինչեւ 860 մլն դոլարի, 2011թ, նոյնպէս շարունակում է աճել։ 1991թ.-ից կուտակուած ռուսական ներդրումների ծաւալը գերազանցել է 2 մլրդ 800 մլն դոլարը։ Զարգանում է նաեւ երկխօսութիւնը հումանիտար ոլորտում, նկատելի է, մասնաւորապէս, երկու երկրների բուհերի միջեւ կրթական փոխանակումները։ Յունիսի 6-ին Հայաստանում նախատեսւում է անցկացնել փառատօն, հանդիպումներ եւ գրական մրցոյթներ՝ նուիրուած Ա.Ս.Պուշկինի ծննդեան օրուան։ Իսկ ԱՊՀ ձեւաչափով նախատեսւում է Երեւանում անցկացնել մի շարք խոշոր միջոցառումներ՝ Արամ Խաչատրեանի անուան երիտասարդ երաժիշտների միջազգային մրցոյթ, ԱՊՀ եւ Բալթեան երկրների թարգմանիչների, գրողների ու գրահրատարակիչների 5-րդ ֆորումը եւ այլն։
  -   Տնտեսութիւն