Լողացող փոխարժեքին անցումը Հայաստանի համար շահեկան է,-
ասում է Աշոտ Շահնազարեանը
06-03-2009 18:00:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Միջազգային բոլոր
փորձագէտների գնահատականով Հայաստանում 1 դոլարի արժէքը պէտք է
լիներ 360-380 դրամի սահմաններում, իսկ լողացող փոխարժեքին անցման
համար անհրաժեշտ էր ապահովել պահեսատվորված դոլարի եւ ապրանքների
քանակութիւն: Այս մասին մարտի 6-ի ճեպազրույցում յայտնեց ՀՀ
Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովի
նախագահ Աշոտ Շահնազարեանը: Ըստ նրա, լողացող փոխարժէքի
քաղաքականությանն անցումը Հայաստանի կառավարութիւնը յարմար գտաւ
անել այն ժամանակ, երբ «մենք ամէն ինչով պատրաստ ենք, ունենք
անհրաժեշտ պաշարներ», իսկ փոքր երկրների համար լաւ է միանգամից
անցնել լողացող փոխարժէքի:
Ա.Շահնազարեանի գնահատմամբ, լողացող փոխարժեքին անցումը
Հայաստանի համար շահեկան է ինչպէս զբաղվածության ապահովման, այնպէս
էլ տեղական արտադրանքի իրացման եւ արտահանման առումով: Ըստ նրա,
աւելի քան 20-22%-ով կաւելանան տեղական արտադրանքի թողարկման եւ
արտահանման ծաւալները: