Ըստ «Ֆիթչ» վարկանիշային գործակալութեան, ԱՄՀ-ի Հայաստանին<br /> աջակցութեան վերջին ծրագիրը կնպաստի երկրի սուվերեն վարկանիշի<br /> բարձրացմանը<br />


Ըստ «Ֆիթչ» վարկանիշային գործակալութեան, ԱՄՀ-ի Հայաստանին
աջակցութեան վերջին ծրագիրը կնպաստի երկրի սուվերեն վարկանիշի
բարձրացմանը

  • 05-03-2009 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի մարտի 5-ին «Ֆիթչ» վարկանիշային կազմակերպութիւնը իր մամլոյ հաղորդագրութեան մէջ նշել է, որ Արժոյթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) 540 մլն ԱՄՆ դոլար կազմող վարկային մեխանիզմը կնպաստի գլոբալ եւ տարածաշրջանային ցնցումների նկատմամբ Հայաստանի տնտեսութեան դիմադրողականության աւելացմանը` դրանով իսկ բարելաւելով երկրի սուվերեն վարկանիշի հեռանկարը: Ներկայումս, Հայաստանի սուվերեն վարկանիշը արտարժոյթով եւ ազգային արժոյթով երկարաժամկէտ պարտաւորութիւնների գծով «BB» է` «Կայուն» հեռանկարով: Երկրի առաստաղային վարկանիշը «BB+» է, իսկ կարճաժամկէտ վարկանիշը` «B»: Ըստ ՀՀ ԿԲ-ի Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան, «Ֆիթչ»-ի սուվերեն վարկանիշների գծով վերլուծական խմբի տնօրէն Էնդրյու Կոլխաունը նշում է, որ փոքր եւ համեմատաբար փակ տնտեսութիւն ունեցող Հայաստանը չի ֆ գլոբալ վարկային ճգնաժամից, քանի որ Ռուսաստանի տնտեսական անկման արդիւնքում զգալիօրէն նուազել է դրամական փոխանցումների եւ ներդրումների ներհոսքը: Սակայն Հայաստանի` ԱՄՀ-ի աջակցութեանը դիմելու եւ ազգային արժոյթի առաւել ազատ լողացող ռեժիմ թոյլ տալու որոշումները ներկայիս դժուարութիւնները յաղթահարելու իշխանութիւնների զգուշաւոր մօտեցման ողջունելի ազդանշան են: ԱՄՀ-ի կառավարիչ-տնօրէն Դոմինիկ Ստրոս-Կանը ԱՄՀ-ի Խորհրդի մարտի 6-ին անցկացուելիք նիստում կոչ կանի հաւանութիւն տալ Հայաստանին 540 մլն դոլար 28-ամսեայ «Stand By» վարկ տրամադրելու որոշմանը, որը կազմելու է ԱՄՀ-ում Հայաստանի քվոտայի 400%-ը: Երկիրը դիմել էր ԱՄՀ-ի օգնությանը, երբ պաշտօնական պահուստները նուազել էին 24%-ով եւ 2009թ.-ի յունվարի վերջի դրութեամբ կազմել 1,26 մլրդ դոլար` 2007թ.-ի վերջի 1,66 մլրդ դոլարի համեմատ: ՀՀ Կենտրոնական բանկը 2008թ.-ի ընթացքում ծախսել էր շուրջ 360 մլն դոլար ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 305 մակարդակի վրայ պահելու եւ դրանով մասնակիօրէն դոլարացված ֆինանսական համակարգի նկատմամբ վստահութիւնը դժուարին պայմաններում պահպանելու համար: ԿԲ-ն ներկայումս թոյլ է տալու փոխարժէքի աւելի մեծ տատանողականություն, եւ, սպասւում է, որ 1 ԱՄՆ դոլարի փոխարժեքը կտատանվի 370 դրամ մակարդակի շուրջ: Սակայն ՀՀ ԿԲ-ն պաշտօնապէս չի հաւաստիացրել, որ դրամի փոխարժեքը գտնուելու է որոշակի մակարդակի կամ որեւէ միջակայքի սահմաններում: ԱՄՀ-ի վարկային ծրագիրը ներառում է աջակցութիւն բանկերին` հնարաւորութիւն տալով նրանց չեզոքացնել դրամի արժեզրկման հետեւանքները` բանկային համակարգի վարկերի ընդհանուր ծաւալում արտարժութային վարկերի 38% բաժնի պայմաններում: Քանի որ մասնաւոր հատուածին տրամադրուած բանկային վարկերը 2008թ.-ի վերջի դրութեամբ կազմել են ՀՆԱ-ի միայն 17%-ը, ցանկացած պրոբլեմ դեռեւս բաւականին լաւ կապիտալիզացված բանկային յատուածում կլինի առաւել կառավարելի, քան նոյն տարածաշրջանում «BB» սուվերեն վարկանիշ ունեցող երկրների մեծ մասում: Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2008 թ.-ին դանդաղել է եւ կազմել 6,8%` 2007թ.-ի 13,8%-ի համեմատ: 2008թ.-ի չորրորդ եռամսյակում գրանցուել է 0,2 % տնտեսական անկում, որը հիմնականում պայմանաւորուած էր շինարարութեան աճի տեմպերի շուրջ 11% նուազմամբ: 2008թ.-ի չորրորդ եռամսյակում Ռուսաստանի տնտեսութեան կտրուկ անկումը ազդել է ստացւող դրամական փոխանցումների ծաւալի վրայ, որը արտարժոյթի եւ պահանջարկի ձեւաւորման կարեւորագոյն աղբիւր է: Համաձայն ԱՄՀ-ի կանխատեսումների, 2009թ.-ին Հայաստանի ՀՆԱ-ի ծաւալը նախորդ տարուայ համեմատ կկրճատուի 1,5%-ով, սակայն երկրի իշխանութիւններն սպասում են շուրջ 2% տնտեսական աճ` պայմանաւորուած մասամբ պաշտօնական աղբիւրներից ֆինանսաւորւող ֆիսկալ խթաններով: Ի լրումն ԱՄՀ վարկային ծրագրի, Հայաստանը ստանալու է 500 մլն ԱՄՆ դոլարի վարկ Ռուսաստանից եւ առաջիկայ 3 տարիների ընթացքում մինչեւ 525 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ Համաշխարհային բանկից` փոքր եւ միջին ձեռնարկութիւններին ֆինանսաւորելու համար: ԱՄՀ-ի վարկային ծրագրի հաստատումը եւ հաջողութեամբ իրագործումը, ինչպէս նաեւ երկրում վարւող դրամավարկային եւ հարկաբյուձետային քաղաքականութեան վարման ոլորտներում կարգապահութեան պահպանումը կնպաստի Հայաստանի վարկանիշի բարձրացմանը: Ըստ ԱՄՀ-ի, աշխարհաքաղաքական ռիսկը մնում է կարեւոր գործօն անկայուն տարածաշրջանում, թէեւ Հայաստանին հարեւան Ադրբեջանի հետ սառեցուած հակամարտութեան լուծման գործում կայ առաջընթաց: Ներքին քաղաքական ռիսկը, թւում է, թուլացել է 2008թ.-ի մարտի` ընտրութիւնների հետ կապուած անկայունութեան ժամանակահատուածից յետոյ, թէեւ տնտեսութեան անկումը կարող է յետագայում նորից անհանգստութիւնների պատճառ դառնալ: Պետական ֆինանսները շարունակում են հանդիսանալ դրական վարկանիշային գործօն: Այսպէս, «Ֆիթչի» գնահատականներով, Հայաստանի պետական պարտքը 2008թ.-ի վերջի դրութեամբ կազմել է ՀՆԱ-ի միայն 14%-ը:
  -   Տնտեսութիւն