«Լողացող փոխարժէք»-ը կխթանի Հայաստանի տնտեսական աճը,-պնդում<br /> է ՀՀ ԿԲ-ի փոխնախագահը<br />


«Լողացող փոխարժէք»-ը կխթանի Հայաստանի տնտեսական աճը,-պնդում
է ՀՀ ԿԲ-ի փոխնախագահը

  • 04-03-2009 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկը, մարտի 3-ից «լողացող փոխարժէքի» քաղաքականութեան անցնելով, ընդհանուր առմամբ, ուշադրութիւն է դարձրել տնտեսական աճին: ՀՀ ԿԲ-ի գնահատմամբ, «լողացող փոխարժեքը» որոշակի խթան կհանդիասանա տնտեսական աճի համար, եւ Հայաստանը 2009թ.-ին կունենայ մի քանի տոկոսի տնտեսական աճ, այն դէպքում, երբ Արժոյթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է տնտեսական անկում: Այս մասին մարտի 4-ի ասուլիսում յայտնեց ՀՀ ԿԲ փոխնախագահ Վաչէ Գաբրիէլեանը: Նշենք, որ այն ժամանակ, երբ ՀՀ ԿԲ-ն անցնում էր գնաճի նպատակադրման քաղաքականութեան, ասւում էր, որ դա անհրաժեշտ է դրամով եկամուտ ստացողների շահերը պաշտպանելու համար: Այդպիսիք կազմում են ՀՀ բնակչութեան մեծամասնութիւնը: Սակայն, ըստ ՀՀ ԿԲ-ի, մարտի 3-ին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքը կազմեց 372,11 դրամ, որը նախորդ օրուայ փոխարժեքը գերազանցում է 66,36 դրամով, ինչի հետեւանքով, սպառողական, մասնաւորապէս, ներմուծվող մթերային ապրանքների եւ աւտովառելիքի գներն աճել են 20-30%-ով: « Որն է լինելու «լողացող փոխարժէք»-ին անցնելու գինը` արտահանման եւ ներդրումների խթանման, նոր աշխատատեղերի ստեղծման սպասումների կանխատեսման առումով» հարցին ի պատասխան, Վ.Գաբրիէլեանը նաեւ նշեց, որ «դրամով եկամուտներ ստացողներին պաշտպանելու խնդիրը, որպէս այդպիսին, հենց այդ ձեւակերպումով, գնաճի նպատակադրման հետ կապելը, երեւի թէ, այնքնան էլ ճիշտ չի լինի: Վ.Գաբրիէլեանը յաւելեց, որ ըստ օրէնքի, ՀՀ ԿԲ-ի վրայ դրուած է գների կայունութեան ապահովման խնդիրը, որը ենթադրում է գնաճի ցածր եւ կայուն մակարդակ, ինչը պէտք է արտայայտուի դրամով: Գների ԱՄՆ դոլարով աճը ԿԲ-ն չի հաշուարկում, քանի որ ազգային արժոյթը դրամն է եւ գնաճը հաշուարկւում է ըստ դրամային արժէքով արտայայտուած սպառողական զամբյուղի: Այս առումով գնաճի նպատակադրումը որեւէ փոփոխոիւթյուն չի մտցրել: «Գնաճը շարունակելու է հաշուարկուել դրամով: Ամէն դէպքում, մեր քաղաքականութիւնը, անկախ նրանից, թէ փողի ագրեգատների միջոցով ենք իրականացնում, թէ գնաճի նպատակադրման, միտուած է լինելու դրամով գնաճի դէմ պայքարին,- նշեց ԿԲ պաշտօնեան: Նա նաեւ յաւելեց, որ «բնականաբար, երբ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժէքի աճ է եղել, դրամով եկամուտներ ստացողների համար աւելի ծանր է, բայց գնաճի մեր բոլոր հաշուարկները վերաբերում են դրամով արտայայտուած սպառողական զամբյուղին»: Նշենք նաեւ, որ Արժոյթի միջազգային հիմնադրամը եւ Համաշխարհային բանկը իրենց դրական վերաբերմունքն են արտայայտել ՀՀ ԿԲ-ի կողմից «լողացող» փոխարժէքի քաղաքականութեան անցմանը:
  -   Տնտեսութիւն