Հայաստանի սամբիստները Եւրոպայի առաջնութիւնից տուն վերադարձան հինգ բրոնզէ եւ երկու արծաթէ մեդալով
19-04-2011 14:28:46 | Հայաստան | Սպորտ
Ապրիլի 19-ին 5 բրոնզէ եւ երկու արծաթէ մեդալով հայրենիք վերադարձաւ Հայաստանի սամբոյի հաւաքականը, որը մասնակցում էր ապրիլի 14-18-ին Պրահայում անցկացուած սամբոյի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների եւրոպայի առաջնութեանը:
Ստորեւ ներկայացւում են հայ մարզիկների արդիւնքները.
Պատանիներ
Մխիթարեան Գրիգոր 48 կգ` 3-րդ տեղ
Պետոյեան Ռազմիկ 52 կգ` 2-րդ տեղ
Ալեքսանեան Յովհաննէս 56 կգ `2-րդ տեղ
Սահակեան Արթուր 60 կգ` 5-րդ տեղ
Մանուկեան Ռաֆիկ 65 կգ` 3-րդ տեղ
Յարութիւնեան Ռաֆիկ 70 կգ` 5-րդ տեղ
Սերոբեան Յովհաննէս 75 կգ` 7-րդ տեղ
Յակոբեան Մարտիրոս 81 կգ` 5-րդ տեղ
Մարգարեան Գոռ +87 կգ` 7-րդ տեղ
Բագիրեան Էմմա 48 կգ` 5-րդ տեղ
Խաչատրեան Ռոզա 52 կգ` 3-րդ տեղ
Երիտասարդներ
Յովհաննիսեան Վարդան 48 կգ` 6-րդ տեղ
Մելքոնեան Արա 52 կգ` 5-րդ տեղ
Ալեքսանեան Սերեօժայ 57 կգ` 3-րդ տեղ
Կարապետեան Էդգար 62 կգ` 8-րդ տեղ
Գէորգեան Վահագն 68 կգ` 7-րդ տեղ
Մարգարեան Յակոբ 74 կգ` 9-րդ տեղ
Կարապետեան Մհեր 82 կգ` 3-րդ տեղ
Ըստ հայկական պատուիրակութեան ղեկավար, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետեանի, արդիւնքներն ընդհանուր առմամբ վատ չեն, սակայն, եթէ չլինէր մրցավարական վատ աշխատանքը` ինչի շուրջ բազմաթիւ բողոքներ եղան մրցումների ընթացքում, հայ սամբիստներից առնուազն երկուսը` Գիրգոր Մխիթարեանն ու Մհեր Կարապետեանը, պիտի նուաճէին ոսկէ մեդալ: