2009թ.-ի յունուարին նախորդ յունվարի համեմատ Հայաստանի ՀՆԱ-ն<br /> նուազել է 0,7%-ով<br />


2009թ.-ի յունուարին նախորդ յունվարի համեմատ Հայաստանի ՀՆԱ-ն
նուազել է 0,7%-ով

  • 20-02-2009 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի յունուարին Հայաստանում արտադրուած ՀՆԱ-ի ծաւալը կազմել է 132 մլրդ 7,3 մլն դրամ (մօտ 435 մլն ԱՄՆ դոլար), ինչը նախորդ տարուայ նոյն ամսուայ համեմատ նուազել է 0,7%-ով, իսկ ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլեատորը կազմել է 99,7%: Այս մասին փետրուարի 20-ի ասուլիսում յայտնեց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան պետ Ստեփան Մնացականայանը: Արդիւնաբերական արտադրանքի ընդհանուր ծաւալը 2008թ.-ի յունուարին կազմել է 41 մլրդ 723,9 մլն դրամ` նախորդ տարուայ համեմատ նուազելով` 6,5%-ով: Գիւղատնտեսութեան համախառն արտադրանքը կազմել է 13 մլրդ 381,3 մլն դրամ եւ նախորդ տարուայ համեմատ աճել 0,4%-ով, շինարարութեան ծաւալը կազմել է 11 մլրդ 135 մլն դրամ եւ աճել 13,4%-ով: Մանրածախ առեւտրի շրջանառութիւնը 2009թ.-ի յունուարին կազմել է 61 մլրդ 974 մլն դրամ, կամ նախորդ տարուայ յունուարից 5,9%-ով աւելի, իսկ ծառայութիւնների ծաւալը` 49 մլրդ 792 մլն դրամ, կամ 1,4%-ով աւելի: 2009թ.-ի յունուարին, նախորդ տարուայ նոյն ամսուայ համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 104%, իսկ արդիւնաբերողների արտադրանքի գների ինդեքսը` 91,2%: Պաշտօնապէս գրանցուած գործազուրկների քանակը 2009թ.-ի յունվարի վերջի դրութեամբ կազմել է 75,7 հազար մարդ եւ նախորդ տարուայ նոյն ամսուայ համեմատ աճել 4,7%-ով: Անցած ամիս Հայաստանում միջին ամսական անուանական աշխատավարձը կազմել է 94,246 հազար դրամ կամ 14,4%-ով աւելի, քան նախորդ տարուայ յունուարին: 2009թ. յունուարին Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է 254,3 մլն դոլար: Արտահանման ծաւալը կազմել է 34,2 մլն դոլար եւ նուազել 43,9-ով, ներմուծումը` 220,1 մլն դոլար, 20,2%-ով պակաս քան նախորդ յունուարին: ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքը 2009թ.-ի յունուարին կազմել է 305,5 դրամ:
  -   Տնտեսութիւն