Հայաստանի էկոնոմիկայի նախարարի կարծիքով, ՀՀ-ԵՄ ազատ առեւտրի<br /> համաձայնագրի ստորագրման նախապատրաստման գործընթացը կտեւի 3-5 տարի<br />


Հայաստանի էկոնոմիկայի նախարարի կարծիքով, ՀՀ-ԵՄ ազատ առեւտրի
համաձայնագրի ստորագրման նախապատրաստման գործընթացը կտեւի 3-5 տարի

  • 19-02-2009 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստան-Եվրոմիություն խորը եւ ամբողջական ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրման բանակցային աշխատանքների նախապատրաստման նպատակով Երեւան այցելած ԵՄ-ի փաստահավաք առաքելութիւնը փետրուարի 19-ին ամփոփեց եռօրյա այցի ընթացքում կատարած աշխատանքը: Նշուեց, որ ԵՄ-ի 23 փորձագետներից բաղկացած պատուիրակութիւնը հանդիպել է Հայաստանի տարբեր նախարարութիւնների, գերատեսչութիւնների ներկայացուցիչների հետ: Հայաստանցի փորձագէտների հետ քննարկուել են առեւտրի սակագնային եւ ոչ սակագնային, նաեւ տեխնիկական խոչընդոտների, մաքսային վարչարարության եւ առեւտրի դիւրացման, ապրանքների ծագման կանոնների հետ կապուած եւ մի շարք այլ հարցեր: Փաստահավաք խմբի ղեկավար, Եվրոհանձնաժողովի արտաքին առեւտրի գլխաւոր տնօրինության երկկողմ առեւտրային հարցերով տնօրէն Եվա Սինովիչը իր գոհունակութիւնը յայտնեց համատեղ աշխատանքից: Նա հայկական կողմին առաջարկեց մինչեւ մարտի 15-ը ներկայացնել մի շարք առայժմ չպարզաբանուած հարցերի սպառիչ գրաւոր պատասխանները: «Կարծում եմ, փաստահավաք առաքելութիւնը ընդհանուր առմամբ յաջող է անցել, եւ կկարողանանք մեզ համար օրակարգ ձեւաւորել, որովհետեւ այն յաւակնութիւնները, որ մենք ունենք զարգացման ծրագրերի մասով, համահունչ են եւրոպական չապանիշերին, օրէնսդրութեանը եւ ինստիտուցիոնալ առումով համապատասխանում են իրենց պատկերացումներին»,- լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանը: Ի պատասխան «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հարցին նա նշեց, որ անդամութեան համար անհրաժեշտ բարեփոխումների շրջանակը հաշուի առնելով ակնկալւում է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման նախապատրաստման ամբողջ գործընթացը կտեւի 3-5 տարի: «Բայց այդ ընթացքում մենք լուրջ փոփոխութիւններ կտեսնենք բիզնես միջավայրի, առանձին ինստիտուտների կայացման, արտահանման խթանման, ԵՄ-ի շուկաներ մուտք գործելու առումով»,- ասաց Ն.Երիցյանը:
  -   Տնտեսութիւն