«Բջնիի» գնորդը մուծել է լոտի արժէքի ամբողջ գումարը<br />


«Բջնիի» գնորդը մուծել է լոտի արժէքի ամբողջ գումարը

  • 19-02-2009 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 19-ին` «Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերութեան գոյքի եւ գոյքային իրաւունքների օտարման կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդի աւարտին յաջորդող երրորդ օրը, գնորդը մուծել է լոտի արժէքի ամբողջ գումարը: Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին ԴԱՀԿԱԾ-ի մամլոյ ծառայութիւնից` չնշելով գնորդի անունը: Բացի նախավճարի տեսքով փետրուարի 16-ին մուծած գումարից, որի չափը կազմում էր 222 մլն 68 հազար դրամ, ԴԱՀԿ ծառայութեանը վճարուել է եւս 4 մլրդ 219 մլն 432 հազար դրամ: Յիշեցնենք, որ փետրուարի 5-ից 16-ը տեւած աճուրդի ընթացքում կատարուել էր մէկ գնային առաջարկ: Լոտի վաճառքի գինը կազմել էր 4 մլրդ 441,5 մլն դրամ: Աճուրդում յաղթած մասնակիցը, համաձայն «Հրապարակային սակարկութիւնների մասին» ՀՀ օրէնքի 35.2 յօդուածի 6-րդ կէտի, պարտաւոր էր աճուրդի աւարտից յետոյ` 3 բանկային օրուայ ընթացքում, ծառայութեան դեպոզիտ հաշուին կամ դրամարկղ փոխանցել կամ մուծել լոտի գնման գինը` հաշվանցելով նախավճարը:
  -   Տնտեսութիւն