Ակադեմիկոս Աղանբէգեանը կոչ է անում զսպել գնաճը<br />


Ակադեմիկոս Աղանբէգեանը կոչ է անում զսպել գնաճը

  • 17-02-2009 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գլոբալ ֆինանսա-տնտեսական ճգնաժամի յաղթահարումը դժուվար եւ երկարատեւ գործընթաց է եւ առայժմ տեսանելի չեն այն գործօնները, որոնք կարող են խթանել համաշխարհային տնտեսութեան աճը: Հակաճգնաժամային կառավարմանը նուիրուած «կլոր սեղանին» նման կարծիք յայտնեց Ռուսաստանի ԳԱՅ ակադեմիկոս Աբել Աղանբէգեանը: Ըստ նրա, ճգնաժամը հաւանաբար կթեւակոխի ստագնացիայի (տնտեսական աճի բացակայութեան) փուլ եւ այն երկրներին, որոնք 2009-10թթ.-ին չեն զսպի գնաճը, սպասւում է տնտեսութեան համար ցավագին եւ ծանր ստագֆլյացիա (գնաճ տնտեսական աճի բացակայութեան պայմաններում): Ակադեմիկոսը կարեւորեց գնաճի զսպման պայմաններում արտարժոյթի նկատմամբ դրամի դիրքավորման ճիշտ քաղաքականութեան իրականացումը: Ա.Աղանբէգեանի հավաստմամբ, ճգնաժամը 5 ուղություններով ներխուժել է Ռուսաստան եւ շատ լուրջ ազդեցութիւն թողել տնտեսութեան վրայ: Մասնաւորապէս, օտարեկրյա ներդրողների հեռանալու հետեւանքով այդ երկրի ֆոնդային շուկայի շրջանառութեան ծաւալը նուազել է 4 անգամ, իսկ ընկերութիւնների վարկաւորման պայմանների վատթարացման հետեւանքով սկսուել է իրացուելիութեան ճգնաժամ: Բացի այդ, նաւթի, մետաղների, ինչպէս նաեւ գազի ապագայում սպասւող գների անկման հետեւանքով Ռուսաստանից արտահանման ծաւալը կնուազի շուրջ 100 մլրդ դոլարով , իսկ պետբիւջէն նախկին հավելուրդի (ՀՆԱ-ի 6%-ի չափով) փոխարէն կունենայ ՀՆԱ-ի 1,5-2%-ի չափով պակասուրդ: Արտահանուող արտադրանքի գների նուազմանը զուգընթաց, նուազել է նաեւ արտաքին պահանջարկը: Վերջինիս հետեւել է նաեւ արդիւնաբերական արտադրանքի, շինարարութեան եւ ներդրումների բացարձակ ծաւալների անկումը: ՌԴ ռուբլու նկատմամբ դոլարի 50%-անոց արժէքաւորումը խթանել է տեղական արտադրութեանը: Միաժամանակ, երկրի արտաքին պահուստները նուազել են` 597 մլրդ դոլարից մինչեւ 300 մլրդ դոլարի, քանի որ Ռուսաստանի Կենտրոնական բանկը զգալի միջոցներ է ուղղել դոլարի արժեքավորումից առաջացած խուճապային տրամադրությունների զսպման համար: Ակադեմիկոս Աղանբէգեանի հավաստմամբ, որոշ ճգնաժամային երեւոյթներ Ռուսաստանում աւելի խորն են զգացվում, քան ԱՄՆ-ում, եւրոպական խոշոր երկրներում եւ Չինաստանում: ՀՀ Կորպորատիվ կառավարման բարձրագոյն դպրոցի կազմակերպած «Հակաճգնաժամային կառավարումը արդի պայմաններում. հիմնախնդիրներ եւ անելիքներ» հրատապ թեմայով քննարկմանը մասնակցում էին ՀՀ Ազգային Ժողովի պատգավորներ, բիզնես-համայնքի ներկայացուցիչներ եւ փորձագետներ: Ըստ վերլուծաբան Վահրամ Ղուշչյանի, Հայաստանի համար զգալի է յատկապէս Ռուսատանի ճգնաժամային երեւույթների ազդեցութիւնը, քանի որ դրանց հետեւանքով կարող են նուազել տարեկան շուրջ 1,4 մլրդ դոլարի ընդհանուր ծաւալով ոչ առեւտրային փոխանցումները Հայաստան: Նա կարեւորեց պետական խոշոր շինարարական` «Հարաւ-հիւսիս» երկաթուղային-աւտոճանապարհային մայրուղու կառուցման ծրագրի իրականացումը` նոր աշխատատեղերի ստեղծման առումով: Հայաստանի Գործատուների հանրապետական միութեան գործադիր տնօրէն Գագիկ Մակարեանը առկայ պայմաններում կարեւորեց գործարարութեան զարգացմանն եւ գործարար միջավայրի բարելաւմանն ուղղուած միջոցառումները: Մասնաւորապէս, նա առաջարկեց քայլեր ձեռնարկել գործարար տեղեկատուութեան միացեալ բազայի ձեւաւորման, ֆինանսական միջոցների հասանելիութեան ապահովման, բյուրոկրտական քաշքշուկների եւ թղթաբանության նուազեցման, պետական աջակցութեան ուժեղացման ուղղութեամբ: Գ.Մակարեանի հավաստմամբ, աւելացուած արժէքի հարկի (ներկայումս դրա դրույքաչափը 20% է) եւ մինչեւ 100 հազար դրամ աշխատավարձի համար սոցվճարների դրոյքաչափերի նուազեցումը կնպաստի հայկական արտադրողների մրցունակութեան բարձրացմանը, աշխատատեղերի պահպանմանը եւ նորերի ստեղծմանը:
  -   Տնտեսութիւն