ՀԱՄՀ-ի նորընտիր գործադիր տնօրէնը ներկայացրել է իր<br /> առաջարկները` հիմնադրամի ռազմավարութեան վերաբերեալ<br />


ՀԱՄՀ-ի նորընտիր գործադիր տնօրէնը ներկայացրել է իր
առաջարկները` հիմնադրամի ռազմավարութեան վերաբերեալ

  • 10-02-2009 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԾԱՂԿԱՁՈՐ, 10 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 8-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակութեան հիմնադրամի (ՀԱՄՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը: Նիստին պետական հատուածից մասնակցել են խորհրդի անդամներ, ՀՀ նախագահի տնտեսական գծով գլխաւոր խորհրդական, խորհրդի փոխնախագահ Վահրամ Ներսիսեանցը, էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանը, ֆինանսների նախարար Տիգրան Դավթեանը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջաւադեանը, մասնաւոր հատուածից` խորհրդի անդամներ «Տրոյկա-Դիալոգ» ընկերութեան գործադիր տնօրէն եւ ընկերութեան խորհրդի նախագահ Ռուբէն Վարդանեանը, «Flagship Ventures» ընկերութեան գործադիր տնօրէն Նուբար Աֆեյանը, «Wolters Kluwer PCi» ընկերութեան գործադիր տնօրէն Րաֆֆի Ֆեստեկջյանը, Համաշխարհային բանկի հայաստանեան գրասենեակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը, ՀԱՄՀ գործադիր տնօրէն Բեկոր Փափազյանը: ՀԱՄՀ-ի նիստին հրաւիրուած էին նաեւ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը եւ «Ernst & Young» ընկերութեան գործառնութիւնների բաժնի ղեկավար Յակոբ Սարգսեանը: Նիստի ընթացքում ՀԱՄՀ-ի նորընտիր գործադիր տնօրէն Բեկոր Փափազյանը ներկայացրել է իր առաջարկները` հիմնադրամի ռազմավարութեան, աշխատանքային պլանի, կազմակերպչական կառուցուածքի եւ բիւջէտային պլանաւորման վերաբերեալ: Այլ խնդիրների շարքումն խորհրդի անդամներն անդրադարձել են նաեւ համաշխարհային տնտեսական իրավիճակի վերջին զարգացումներին եւ Հայաստանի կառավարութեան ձեռնարկած միջոցառումներին` ուղղուած այդ պայմաններում Հայաստանի մրցունակութեան կայուն զարգացման ապահովմանը: Խորհուրդը հաւանութիւն է տուել Արմէն Յովհաննիսեանի թեկնածութեանը` ՀԱՄՀ-ի Զբոսաշջության գրասենեակի տնօրէնի պաշտօնը զբաղեցնելու համար: Նիստում նշուվել է, որ Զբօսաշրջութեան գրասենեակն ունի ծրագրեր, որոնք պլանաւորման ընթացքում են եւ կամ արդէն մեկնարկել են: Մասնաւորապէս, Տաթեւ վանական համալիրի վերակառուցման հետ մէկտեղ, «Հայաստան-2020» կազմակերպութեան նախաձեռնութեամբ, մեկնարկել է Հալիձորի վրայով ճոպանուղու կառուցման եւ ձորի միւս կողմում գտնուող տարածքը զբոսաշրջային կենտրոնի վերածելու ծրագիրը: Զբօսաշրջութեան գրասենեակի կողմից իրականացyող ծրագրերից է նաեւ Սպիտակ քաղաքում «Վարպետաց թաղամասի» կառուցումը, որը գտնւում է նախագծման եւ ուսումնասիրութեան փուլում: Թաղամասը կներկայացնի փայտագործ, կաշեգործ եւ այլ մասնագիտացմամբ վարպետների աշխատանքներըն որոնք կապրեն եւ կաշխատեն նոյն թաղամասում: Պլանաւորման ընթացքում են առողջապահութեան բնագաւառի մի քանի այլ ծրագրեր, որոնք իրականացուելու են Առողջապահութեան եւ Էկոնոմիկայի նախարարութիւնների հետ համատեղ: Մէկ այլ ծրագրի նպատակն է Երեւանում կառուցել ատոմային բժշկութեան կենտրոն: Խորհուրդը քննարկել է նաեւ այլ թիրախային բնագաւառների վերաբերեալ պլանաւորման հարցեր: Կազմուել է աշխատանքային խումբն որին յանձնարարուել է առաջարկներ ներկայացնել կրթութեան բնագաւառի վերաբերեալ: Որոշուել է խորհրդի յաջորդ նիստին քննարկել նաեւ ֆինանսական ոլորտի ու Հայաստանը բիզնես գերազանցութեան կենտրոնի վերածելու խնդիրները: Խորհուրդն անդրադարձել է նաեւ Համահայկական բանկի ստեղծման խնդրին: Ազգային մրցունակութեան խորհրդի որոշումների ներքոյ Համահայկական բանկն ապահովելու է համահայկական նշանակութեան նախագծերի ֆինանսաւկորում: Մասնաւորապէս, այնպիսի նախագծերի, որոնք պարունակում են նորարարութեան տարրեր եւ իրականացւում են համահայկական ցանցի անդամների կողմից` աշխարհի ցանկացած կէտում: Խորհրդի կոմիտէն ուսումնասիրել է 7 երկրներից աւելի քան 140 թեկնածուների դիմումներ եւ եկել եզրակացութեան, որ նրանցից ոչ ոք չունի այն յատուկ փորձը, որը պահանջւում է բանկի գործունէութեան եւ տեսլականի իրականացման յաջողութիւնն ապահովելու համար: Հիմնուելով կոմիտէի առաջարկի վրայ, խորհուրդը որոշել է սկսել աւելի լայնածաւալ եւ թիրախային արշաւ` համաշխարհային մակարդակի թեկնածուների ներգրաւման եւ խորհրդի յետագայ նիստերում քննարկման նպատակով: Նիստում որոշուել է նաեւ ՀՀ Սփիւռքի նախարարութեան հետ միասին ստեղծել աշխատանքային խումբ, որը կմշակի բարձր մասնագիտական որակաւորում ունեցող սփիւռքահայ մասնագէտների հետ համագործակցութեան մեխանիզմներ` ուղղուած Հայկական աշխարհի մրցունակութեան բարձրացմանը: Աշխատանքային խումբը Հայկական աշխարհի շրջանակներում կանդրադառնա նաեւ երկու հարցի` հայերի շփումը վիրտուալ միջավայրում եւ սփիւռքահայ նշանաւոր խորհրդականների ցանցի ստեղծումը, ովքեր կօժանդակեն ՀԱՄՀ-ի գործունէութեանը: ՀԱՄՀ-ի հոգաբարձուների խորհրդի յաջորդ նիստը կկայանայ մարտի 21-22-ին:
  -   Տնտեսութիւն