Համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով Հայաստանում<br /> սոցիալական պայթիւն չի լինի,- կանխատեսում է Գագիկ Մելիքեանը<br />


Համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով Հայաստանում
սոցիալական պայթիւն չի լինի,- կանխատեսում է Գագիկ Մելիքեանը

  • 10-02-2009 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով Հայաստանում սոցիալական պայթիւն չի լինի: Այս համոզուածութիւնը յայտնեց փետրուարի 10-ի ասուլիսում Հայաստանի Հանրապետական կուսակցութեան խորհրդարանական խմբակցութեան անդամ Գագիկ Մելիքեանը: Նա նշեց, որ ֆինանսական, այնուհետեւ նաեւ տնտեսական ճգնաժամը որեւէ երկրի, այդ թւում Հայաստանի, համար անսպասելի չէր: Ըստ նրա, այդ նպատակով հանրապետութիւնում որոշակի նախապատրաստական աշխատանքներ են տարուել, մասնաւորապէս, պետութեան կողմից ռեզերվային միջոցների կուտակման առումով: Բացի այդ, Գ.Մելիքեանի դիտարկմամբ, տնտեսական ճգնաժամի պայմաններում ցանկացած երկիր փորձում է հնարավորինս աւելացնել բիւջէի եկամտային մասը` տնտեսական դաշտի վրայ աւելորդ ճնշում չգործադրելով: Ըստ նրա, դա արւում է տնտեսական թաքնված, ստուերային բնագաւառները հարկային դաշտ բերելով: Նրա խօսքերով, դրան են ուղղուած նաեւ ՀՀ կառավարութեան կողմից վերջերս իրականացուած քայլերը:
  -   Տնտեսութիւն