Արմէն Յարութիւնեան. «Երեխաների իրաւունքների խախտումների
վերաբերեալ բողոքների բացակայութիւնը վկայում է, որ վիճակը իրոք
պրոբլեմային է»
09-02-2009 23:00:00 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստանում երեխաների
իրաւունքների խախտումների վերաբերեալ բողոքներ չեն ստացւում,
պաշտօնական վիճակագրութիւն չունենք, եւ սա վկայում է այն մասին, որ
վիճակը իրոք պրոբլեմային է, որովհետեւ եթէ ընդհանրապես բողոք չի
լինում, սա ճիշտ հակառակի մասին է խոսում»,- «Երեխայի
իրաւունքներին առնչուող ՀՀ օրենսդրությունում առկայ խնդիրների
վերաբերեալ» ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի արտահերթ
հրապարակային զեկոյցի շրջանակներում փետրուարի 9-ին կազմակերպուած
խորհրդարանական ընդլայնուած լսումներում ասաց զեկոյցի հեղինակ
Արմէն Յարութիւնեյանը:
Նա նշեց, որ պետութիւնը պէտք է որոշակի միջոցներ ձեռնարկի
ընտանիքի նկատմամբ: Ըստ Ա.Յարութիւնեանի, դա օրգանապէս կապուած է
երեխայի իրաւունքների հետ, որովհետեւ երեխան ձեւաւորւում է որոշակի
միջավայրում, որից առաջնայինը հենց ընտանիքն է:
Զեկոյցում բարձացված խնդիրները հիմնականում ուրուագծուել են
բնակչութիւնից ստացուած բողոքների եւ Մարդու իրաւունքների
գրասենեակի կողմից իրականացուած մոնիտորինգի հիման վրայ: Դրանց
լուծման նպատակով առաջարկւում է ընդունել նոր օրէնքներ, նաեւ
վերացնել գործող օրէնսդրութեան բացթողումներն եւ հակասութիւնները:
Մասնաւորապէս, անհրաժեշտ է վերանայել ալիմենտի մեկնարկային ցածր
չափը, մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի համար նպաստի նշանակման
կարգը: Ինչպէս նշեց Ա.Յարութիւնեյանը, ներկայումս նպաստը տրւում է
միայն աշխատող ծնողին, որը գտնւում է արձակուրդում: Մինչդեռ նպաստը
տրւում է երեխայի համար, եւ, ըստ պաշտպանի, սխալ է աշխատող ու
չաշխատող ծնողների միջեւ տարբերութիւն դնելը, յատկապէս, որ շատ
դէպքերում ծնողը չի աշխատում օբյեկտիվ պատճառներով, այլ ոչ իր
մեղքով: