Ապրիլի 19-ին Բրատիսլաւայում կը մատուցուի Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին նուիրուած էկումենիկ պատարագ


Ապրիլի 19-ին Բրատիսլաւայում կը մատուցուի Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին նուիրուած էկումենիկ պատարագ

  • 19-04-2011 09:48:49   |   |  Հասարակութիւն
Ապրիլի 19-ին Բրատիսլաւայի կենտրոնում գտնուող Ֆրանտիշկանեան եկեղեցում Եւրոպայի հայկական միութիւնների ֆորումի (ԵՀՄՖ) եւ Սլովակիայի Հայ Համայնքի նախագահ Աշոտ Գրիգորեանը կազմակերպել է էկումենիկ պատարագ` նուիրուած Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին: Պատարագը մատուցուելու է հայկական առաքելական եկեղեցու աւստրիական թեմի եւ Սլովակիայի, Չեխիայի ու Հունգարիայի հոգեւոր հովիւ` հայր Բարսեղ վարդապետ Պիլաւչեանի գլխաւորութեամբ, Սլովակիայի կաթողիկէ, ֆրանտիշկանեան, աւետարանական, յունա-կաթոլիկական, ճիզուիտական եկեղեցիների մասնակցութեամբ: Էկումենիկ պատարագից անմիջապէս յետոյ կը կատարուի ծաղկեպսակի մատուցման արարողութիւն Բրատիսլաւայի կենտրոնում տեղադրուած, 2004թ.-ին Սլովակիայի Ազգային Խորհրդի /ԱԽ/ կողմից` Հայոց ցեղասպանութեան բանաձեւի ընդունմանը նուիրուած, խաչքար-յուշակոթողի մօտ: Այնուհետեւ միջոցառման կազմակերպիչ Աշոտ Գրիգորեանը մասնակիցների պատուին կը մատուցի ճաշկերոյթ: Ինչպէս տեղեկացնում է ԵՀՄՖ-ի մամլոյ քարտուղարութիւնը, միջոցառմանը իրենց մասնակցութիւնը արդէն հաստատել էն Սլովակիայի Ազգային Խորհրդի փոխնախագահ Պաւոլ Հրուշովսկին, ԱԽ առաջին նախագահ Ֆրնատիշէկ Միկլոշկոն, առաջին վարչապետ Եան Չառնոգուրսկին, գլխաւոր դատախազի տեղակալ Մարտին Լաուկոն,մի շարք դեսպանատների ղեկավարներ, այլ պաշտօնատար անձինք, լրագրողներ: Արարողութիւնը կը նկարահանուի սլովակեան մի շարք հեռուստատեսութիւնների կողմից եւ կը հեռարձակուի նաեւ chelemendik.sk վեբ կայքով ու կը տեղադրուի նաեւ <>-ում:
  -   Հասարակութիւն