Երեւանի քաղաքային տրանսպորտի ոլորտի կանոնակարգման նպատակով նախատեսւում է բազմակողմանի ծրագրի իրականացում


Երեւանի քաղաքային տրանսպորտի ոլորտի կանոնակարգման նպատակով նախատեսւում է բազմակողմանի ծրագրի իրականացում

  • 18-04-2011 21:49:35   | Հայաստան  |  Հասարակութիւն
Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում առաւելապէս առաւօտեան ժամերին նկատուող տրանսպորտային հոսքերը թեթեւացնելու նպատակով, Երեւանի քաղաքապետի յանձնարարութեամբ, ապրիլի 18-ից մայիսի 18-ը ընկած ժամանակահատուածում ( 22 աշխատանքային օր ), իրականացւում է փորձնական ծրագիր: Ըստ այդմ, Կենտրոն վարչական շրջանի թուով 16, Արաբկիրի` 5, Շէնգաւիթի` 2 եւ Էրեբունու մէկ դպրոցներում, ինչպէս նաեւ Կենտրոն վարչական շրջանի 20 նախադպրոցական ուսումնական հաստատութիւններում դասերն ու պարապմունքները սկսւում էն 08:30-ին: Ըստ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, այս մօտեցման համար հիմք է ծառայել դպրոցներում գարնանային արձակուրդի շրջանում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում նկատուած տրանսպորտային հոսքերի զգալի կրճատումը: Փորձնական այս ծրագրի արդիւնքների ամփոփումից յետոյ միայն կ'որոշուի մայրաքաղաքի բոլոր հանրակրթական եւ նախադպրոցական ուսումնական հաստատութիւններում այն ներդնելու նպատակայարմարութեան հարցը: Ընդհանուր առմամբ, Երեւանի քաղաքային տրանսպորտի ոլորտի կանոնակարգման հետ կապուած, նախատեսւում է բազմակողմանի ծրագրի իրականացում, որն իր մէջ ներառում է մի շարք ուղղութիւններ, այդ թւում. - Ներքաղաքային երթուղիներում շահագործուող միկրոաւտոբուսների քանակի նուազեցում եւ դրանք միջին եւ մեծ տեղատարողութեամբ աւտոբուսներով փոխարինում, - Մայրաքաղաքում տեղաբաշխուած խանութներին, մանրամեծածախ շուկաներին եւ առեւտրային կէտերին, սննդի օբյեկտներին մատակարարուող ապրանքների առաքման որոշակի ժամերի սահմանում, - Միջմարզային աւտոբուսային եւ միկրոաւտոբուսային երթուղիների, ուսանողական աւտոբուսների համար մայրաքաղաքի մուտքերի մօտ գտնուող աւտոկայաններում կամ երթակարգավարական կայաններում վերջնականգառների սահմանում եւ քաղաքացիներին ներքաղաքային տրանսպորտով մայրաքաղաքի կենտրոն տեղափոխում, - Աւտոկայանատեղիների կազմակերպմանն ու կանոնակարգմանն ուղղուած միջոցառումների իրականացում: Երեւանի քաղաքային տրանսպորտի ոլորտի զարգացման հայեցակարգի ամբողջական տարբերակն առաջիկայում կը ներկայացուի հանրութեան քննարկմանը:
  -   Հասարակութիւն