Ապրիլի մէկից Հայաստանում կը բարձրանան բնական գազի եւ<br /> էլեկտրաէներգիայի սակագները<br />


Ապրիլի մէկից Հայաստանում կը բարձրանան բնական գազի եւ
էլեկտրաէներգիայի սակագները

  • 05-02-2009 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 1-ից Հայաստանում կը բարձրանան բնական գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները, ինչը պայմանաւորուած է ՌԴ-ից մատակարարւող գազի գնի բարձրացմամբ: Ըստ այդմ, կարող է վերանայուել նաեւ խմելու ջրի սակագինը: Այս մասին Ազգային Ժողովի փետրուարի 5-ի նիստում յայտնեց ՀՀ Հանրային ծառայութիւնները կարգաւորող յանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարեանը` ներկայացնելով յանձնաժողովի 2009թ.-ի գործունէութեան ծրագիրը: Նա նշեց, որ յանձնաժողովը բնական գազի եւ էլեկտրաէներգիայի նոր սակագները պէտք է հաստատի եւ հանրութեանն այդ մասին տեղեակ պահի մինչեւ փետրուարի վերջը: Ռ.Նազարեանը խուսափեց կանխատեսումներ անել գազի նոր սակագնի մեծութեան վերաբերեալ, քանի որ ռուսական կողմի եւ «հայռուսգազարդ»-ի միջեւ բանակցութիւններն աւարտուած չեն: Նրա խօսքերով, «գազի գինը բնակիչ բաժանորդների համար կարող է լինել ոչ այնքան շոշափելի, ոչ բնակիչ բաժանորդների համար գինը որոշակի կմեծանա եւ որոշակի խնդիրներ, իհարկէ, կառաջացնի նաեւ էներգետիկայում»:
  -   Տնտեսութիւն