Լեւոն Արոնեանը կմասնակցի Լինարեսի աւանդական միջազգային
մրցաշարին
05-02-2009 19:30:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 18-ից մարտի 8-ը
Իսպանիայի Լինարես քաղաքում կանցկացուի շախմատի միջազգային 26-րդ
աւանդական մրցաշարը, որը համարւում է աշխարհի ոչ պաշտօնական
առաջնութիւն: 8 ուժեղագոյն գրոսմայստերներ միմեանց հետ կմրցեն 2
շրջանով: Նրանց թւում է նաեւ Լեւոն Արոնեանը (Հայաստան), ով 4-րդ
անգամն է մասնակցում այդ մրցաշարին:
Վերջին 3 տարիներին մրցաշարի 2-րդ շրջանն անցկացւում էր
Մեքսիկայի Մորելիա քաղաքում: Այս անգամ այն ամբողջովին կկայանայ
Իսպանիայում: