Ըստ Հայաստանի վարչապետի, մարզերի զարգացման տեմպերն աւելի<br /> բարձր պէտք է լինեն, քան Երեւանի<br />


Ըստ Հայաստանի վարչապետի, մարզերի զարգացման տեմպերն աւելի
բարձր պէտք է լինեն, քան Երեւանի

  • 04-02-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի տարածքային կառավարման նախարարութեան գործունէութիւնում շարունակում է խնդրահարույց մնալ տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ վարչական վերահսկողութեան մակարդակի բարձրացման հարցը: Այս մասին փետրուարի 4-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանին ներկայացրած տարեկան հաշուետւութիւնում նշեց փոխնախարար Վաչէ Տերտերյանը: Ըստ նրա, 2008թ.-ին նախարարութեան կողմից այդ նպատակով մշակtyել է համապատասխան կարգ, սակայն իրաւական առումով այն գործածութեան մէջ կմտնի այս տարի: Վ.Տերտերյանը նշեց, որ պէտք է քայլեր ձեռնարկուեն տեղական բիւջէների կատարողականի եւ համայնքների կողմից սեփական եկամուտների հաւաքագրման գործընթացների վերահսկողութեան ուժեղացման ուղղութեամբ: Ըստ նրա, նախորդ տարուայ համեմատ 2008թ.-ին աճել է համայնքների սեփական եկամուտների հաւաքագրման ցուցանիշը, մասնաւորապէս, շուրջ 400 մլն դրամով (մօտ 131,4 մլն ԱՄՆ դոլար) աւելացել է հողի, 600 մլն դրամով` գոյքահարկի հաւաքագրումը: Վ.Տերտերյանի խօսքերով, անցած տարի փոփոխուել են շուրջ 100 համայնքների վարչական սահմանները, ուստի հարկ է յստակեցնել նաեւ դրանց հարկային բազաները, ինչի արդիւնքում եւս ակնկալւում է հարկերի հաւաքագրման աճ: 2008թ.-ին նախարարութիւնը մշակել է ՀՀ կառավարութեան հաւանութեանն արժանացած «ՀՀ մարզերի զարգացման ծրագրերի կազմման ու իրականացման հայեցակարգին հաւանութիւն տալու մասին» արձանագրային որոշումը: Ըստ Վ.Տերտերյանի, փաստաթուղթը կնպաստի տարածքային համաչափ զարգացմանը, ինչը որպէս գերակայութիւն է սահմանուել ՀՀ կառավարութեան ծրագրում: Մշակtyել եւ Ազգային Ժողովում ընդունուել է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրէնքի նախագիծը: Ֆինանսական համահարթեցման համակարգի կատարելագործման նպատակով նախարարութեան կողմից մշակtyել է «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրէնքի նոր նախագիծը: Բացի դրանից, մշակtyել են «ՀՀ-ում տեղական հարկերի հայեցակարգը», սահմանուել են «Միջհամայնքային միաւորումների ձեւաւորման եւ համայնքների խոշորացման հայեցակարգային մօտեցումները»: Կառավարութեան հաստատմանն են ներկայացուել Գեղարքունիքի եւ Տաւուշի մարզերի 2009-2011թթ.-ի զարգացման ծրագրերը հաuտատելու մասին նախագծերը: Վ.Տերտերյանը յայտնեց, որ այս տարի աշխատանքներ կիրականացուեն նաեւ մնացած մարզերի զարգացման ծրագրերի ուղղութեամբ: Անդրադառնալով ոչ միայն հանրապետութեան տարածքային զարգացման առկայ խնդիրներին, այլեւ միջնաժամկէտ ծախսային ծրագրի շրջանակներում առաջիկայ 3-4 տարիների համար նախատեսւող աշխատանքներին, Տ.Սարգսեանը կարեւորեց մարզերին աւելի շատ յատկացումներ անելու խնդիրը: «Մենք սկսելու ենք 2010թ. ՀՀ պետական բիւջէի կազմման գործընթաց, եւ անհրաժեշտ է այդ համամասնություններն արդէն այսօր դիտարկել` ինչպիսի վերաբաշխումներ պէտք է անենք, որպէսզի տարածքների զարգացման տեմպերն աւելի բարձր լինեն, քան Երեւան քաղաքում է»,- նշեց վարչապետը:
  -   Տնտեսութիւն