«Moscow open» միջազգային գերմրցաշարին մասնակցում են 1500-ից
աւելի շախմատիստներ
04-02-2009 19:30:00 | Ռուսաստան | Սպորտ
ՄՈՍԿՈՒԱ, 4 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկուայում անցկացուող
«Moscow open» շախմատի միջազգային գերմրցաշարում խաղացվել է 4
փուլ:
A խմբում, որտեղ հանդէս են գալիս 2300-ից բարձր վարկանիշով
շախմատիստները, Հայաստանը ներկայացուած է 9 շախմատիստներով: Ռաֆայէլ
Վահանեանը եւ Գաբրիէլ Սարգսեանը իրենց հաշուին գրանցել են 2-ական
ոչ-ոքի եւ յաղթանակ ու վաստակել են 3-ական միաւոր: B խմբում
ընդգրկուած են մինչեւ 2300 վարկանիշով վարպետները: Հայաստանի շուրջ
2 տասնեակ ներկայացուցիչներից Ռոբերտ Աղասարեանը, Սուրէն
Պողոսեանը, Դավիթ Գեւորգեանը եւ Սարգիս Մանուկեանը ունեն 4-ական
միաւոր: C խմբում, որտեղ ընդգրկուած են միայն կանայք, Հայաստանը
մասնակից չունի: Իսկ Մոսկուայի թիմում ընդգրկուած են Կարինա
Ամբարձումովան (նա վաստակել է 3,5 միաւոր) եւ Տաթեւիկ Հայրապետեանը
(2,5 միաւոր):
«Moscow open»-ի 7 խմբերում ընդհանուր առմամբ հանդէս են գալիս
աւելի քան 1500 շախմատիստներ: