2009թ.-ին Հայաստանի Բնապահպանութեան նախարարութիւնը մեծ<br /> ուշադրութիւն պէտք է դարձնի չգրանցուած հանքերի շահագործմանը<br />


2009թ.-ին Հայաստանի Բնապահպանութեան նախարարութիւնը մեծ
ուշադրութիւն պէտք է դարձնի չգրանցուած հանքերի շահագործմանը

  • 03-02-2009 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ին Հայաստանի Բնապահպանութեան նախարարութիւնը նախատեսուած ծրագրերն իրականացրել է ամբողջութեամբ: Սակայն, ինչպէս փետրուարի 3-ին ՀՀ վարչապետին ներկայացրած տարեկան հաշուետւութիւնում նշեց նախարար Արամ Յարութիւնեյանը, որոշ միջոցառումների իրականացումը ուշացուել է` կապուած ղկառուցվածքային փոփոխութիւնների հետ: Ըստ նախարարութեան հաշուետւութեան, 2008թ.-ին բնապահպանական եւ բնօգտագործման վճարների գանձման մուտքերի ընդհանուր ծաւալը կազմել է 4741,7 մլն դրամ (մօտ 15,3 մլն ԱՄՆ դոլար): Տեսչական ստուգումներ են իրականացուել 1642 տնտեսվարող սուբյեկտներում եւ յայտնաբերուել 1535 խախտումներ: Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների փաստացի ծաւալների ճշգրտուած 208 ակտ է յանձնուել հարկային մարմիններին: Բնապահպանական պետական տեսչության կողմից դատախազութիւն են ներկայացուել ստուգման 22 նիւթեր, իսկ դատարան` 189 հայցադիմում: Տ.Սարգսեյանի պարզաբանմամբ, Բնապահպանութեան նախարարութեան կառուցուածքային փոփոխութիւնների հետ կապուած անհրաժեշտութիւն է եղել ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարութեան հետ յստակեցնել մի շարք միջոցառումներ, որոնք նպատակաուղղուած են բնական պաշարների արդիւնաւէտ օգտագործմանն ու շահագործմանը: Վարչապետ նշեց, որ ՀՀ Պետական եկամուտների կոմիտէն բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասով մի շարք հարցադրումներ ունի, մասնաւորապէս կատարւող ստուգումների եւ չափագրումների վերաբերեալ տեղեկատուութեան տրամադրման վերաբերեալ: Ըստ Տ.Սարգսեյանի, հարկային մարմինները պէտք է հնարաւորութիւն ունենան ճշգրիտ հաշուարկել տնտեսվարողների կողմից վճարւող գումարները: «Յաճախ շահագործվում են այնպիսի հանքեր, որոնք քարտեզի վրայ մատնանշուած չեն, այսինքն` մենք լիցենզիաները տարամադրում ենք մի տարածքի համար, բայց իրականում հանքերի շահագործումը իրականացւում են նաեւ այլ տարածքներում, ինչը հնարաւորութիւն չի տալիս հարկային մարիններին ճշգրիտ հաշուարկել ստացուած եկամուտները»,- նշեց վարչապետը` յաւելելով, որ այս տարի նախարարութիւնը մեծ ուշադրութիւն պէտք է դարձնի չգրանցուած հանքերի շահագործմանը:
  -   Տնտեսութիւն