ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵ, 2 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոլանդիայի Վեյկ ան
Զեե քաղաքում յունվարի 31-ին աւարտուեց շախմատի «Կորուս 2009»
գերմրցաշարը: Լեւոն Արոնեանը 13 հնարաւորից վաստակեց 7,5 միաւոր եւ
Սերգեյ Մովսիսեանի (Սլովակիա) ու Թեյմուր Ռաջաբովի (Ադրբեջան) հետ
բաժանեց 2-4-րդ տեղերը: Իսկ 8 միաւորով յաղթող ճանաչուեց Սերգեյ
Կարյակինը (Ուկրաինա)`: